Ջերմային պոմպերը եկել են փոխելու ջեռուցման ու հովացման ավանդական համակարգերի մասին պատկերացումները։ Արտաքինից օդորակչին շատ նման այս սարքը տեղադրվում է դրսում՝ ամրացվելով պատին կամ գետնին։ Այս սարքն օդից, հողից կամ ջրային ավազանից վերցնում է էներգիան՝ բնակարանում ապահովելով ջեռուցում, հովացում կամ տաք ջուր՝ կախված ձեր հրահանգից։ Արդյունքում՝ ջերմային պոմպի շնորհիվ հնարավոր է դառնում առնվազն 2.5 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը։

Ինչպե՞ս է աշխատում ջերմային պոմպը


Ջերմային պոմպը հիանալի աշխատում է տաք հատակի, բոլոր տեսակի տաքացուցիչների և ռադիատորների հետ։ Հիմնվելով տաքացուցիչների տեխնիկական առանձնահատկությունների վրա՝ տարբեր են ջերմային պոմպի առաջարկվող հզորությունները։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե լինեն չնախատեսված դեպքեր և հաշվարկված հզորությունը չբավարարի, այն կհամատեղի իր աշխատանքը տանը առկա էլեկտրական կամ գազային ջեռուցման համակարգերի հետ։

Որպեսզի ջերմային պոմպը ձմռանն անդադար չաշխատի և խնայողությունը մեծանա, տեղադրվում է հավելյալ ջրի բաք (ակումուլյացիոն բաք), որը պահպանում է ջերմային էներգիան։ Օրինակ՝ 1 կՎտժ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կարելի է ստանալ մինչև 4 և ավելի կՎտժ ջերմային էներգիա։ Այս ցուցանիշը կոչվում է COP (Coefficient of performance). որքան փոքր է դրսի օդի և ներսի ջրի ջերմաստիճանների տարբերությունը, այնքան մեծ է համակարգի օգտակար գործողության գործակիցը։

Ջերմային պոմպի և արևային կայանի համադրությունը


Սա էներգետիկ անկախության «ոսկե բանաձևն» է։ Երբ արևային կայանի արտադրում է անվճար էլեկտրաէներգիա, որն էլ իր հերթին սնուցում է ջերմային պոմպը, Ձեր ջեռուցման և հովացման ծախսերը հասնում են զրոյի։ Սա լավագույն ներդրումն է թե՛ առանձնատների (B2C), թե՛ կոմերցիոն տարածքների (B2B) համար։

Համակարգի հիմնական առավելությունները

  1. Էներգախնայողություն. Գազի նկատմամբ՝ 1․2 անգամ, էլեկտրաէներգիայի նկատմամբ՝ 3․3 անգամ։
  2. Անվտանգություն և հուսալիություն. Աշխատում է մինչև -25-30 ℃-ի պայմաններում։
  3. Բազմաֆունկցիոնալություն. Ջեռուցում, հովացում և տաք ջուր մեկ համակարգով։
  4. Էկոլոգիապես մաքուր. Ջերմային պոմպերը կտրուկ նվազեցնում են ջերմոցային գազերի արտանետումները։
  5. Օդի որակ. Ի տարբերություն ավանդական համակարգերի, այս սարքը չի չորացնում օդը և պահպանում է հարաբերական խոնավությունը։
  6. Հեռակա կառավարում. Համակարգը կառավարվում է առցանց՝ սմարթֆոնի միջոցով։

Ինչու՞ ընտրել Sunrain ջերմային պոմպեր Shtigen-ից

Shtigen-ը հանդիսանում է համաշխարհային հանրահայտ Sunrain ապրանքանիշի պաշտոնական գործընկերը Հայաստանում։ Մենք առաջարկում ենք 6-36 կՎտ հզորությամբ մոդելներ, որոնք իդեալական են ինչպես 120-150 քմ առանձնատների, այնպես էլ խոշոր կոմերցիոն նախագծերի համար։ Տարիների փորձը և պրոֆեսիոնալ ինժեներական սպասարկումը երաշխավորում են Ձեր համակարգի երկարակեցությունը։