Արևային կայաններն ունեն երկու հիմնական հզորություն՝ դրվածքային (վահանակային) և ինվերտերային։

Դրվածքային հզորությունը (վահանակային) ցույց է տալիս արևային վահանակների ընդհանուր արտադրողականությունը՝ արտադրողի կողմից նախատեսված պայմաններում (տեղադրման ձև, դիրք և այլն): Այն սովորաբար չափվում է կիլովատերով (կՎտ) կամ մեգավատերով (ՄՎտ):

Օրինակ, եթե արևային կայանը կառուցելու համար օգտագործվել է 1000 վահանակ, որից յուրաքանչյուրը 500 Վտ (0,5 կՎտ) է, ապա դրվածքային հզորությունը կլինի.

Դրվածքային հզորություն=1000×0.5կՎտ=500կՎտ

Այլ կերպ ասած՝ դրվածքային հզորությունը ցույց է տալիս արևային վահանակների գումարային հզորությունը:

Օրինակ՝ «Մասրիկ-1» արևային կայանի ԴՐՎԱԾՔԱՅԻՆ հզորությունը 62 ՄՎտ է։

Ինվերտերային հզորությունը վերաբերում է ինվերտերի վերամշակած և այն արդեն օգտագործման համար պիտանի էլեկտրաէներգիայի հզորությանը: Քանի որ ինվերտերները արևային կայանի կարևոր բաղադրիչ են, դրանք են փոխակերպում արևային վահանակների արտադրած հաստատուն հոսանքը (DC)  փոփոխական հոսանքի (AC), որը արդեն հնարավոր է օգտագործել սեփական կարիքների համար կամ փոխանցել ցանցին:

Այլ կերպ ասած՝ ինվերտերային հզորությունը ցույց է տալիս ինվերտերների գումարային հզորությանը։

Ինվերտերային հզորությունը սովորաբար ավելի փոքր է, քան դրվածքային հզորությունը:

Օրինակ՝ «Մասրիկ-1» արևային կայանի ԻՆՎԵՐՏԵՐԱՅԻՆ հզորությունը 55 ՄՎտ է։