Արևային ֆոտովոլտային վահանակները իրենց որակային հատկանիշներով բաժանվում են 4 դասի` A, B, C և D:

A դասի ֆոտովոլտային վահանակները ամենաբարձր որակական չափանիշներն ունեցող վահանակներն են: Այնտեղ բացակայում են կոտրվածքները, ճաքերը, գունաթափությունը, որոնք հանգեցնում են վահանակների հզորության անկման: Սովորաբար նրանք անթերի տեսք ունեն և 2 տարբեր բջիջ իրար կողք դնելիս ոչ մի տարբերություն չի զգացվում: B դասի վահանակները ունեն տեսանելի թերություններ (քերծվածքներ, գունաթափություն և այլն): Ի տարբերություն A դասի ֆոտովոլտային վահանակների՝ այս վահանակները արտադրում են ավելի քիչ էլեկտրաէներգիա: B դասի վահանակները սովորաբար վաճառվում են ավելի ցածր գնով: Որակական երրորդ՝ C դասի ֆոտովոլտային վահանակների թերություններին ավելանում են նաև ճաքերը և փոքրիկ կոտրվածքները: Այս տեսակի վահանակները շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրում և զգալիորեն էժան են ավելի բարձր դաս ունեցող վահանակներից: C դասի ֆոտովոլտային վահանակները կարելի է օգտագործել միայն ցածր լարում պահանջող մարտկոցների հետ: D դասի վահանակները ունեն կոտրատված մասեր, որոնցից երբեմն ստանում են ավելի փոքր հզորության մոդուլներ: Այս ֆոտովոլտային վահանակների տարրերն ունեն կոտրվածքներ, միկրոճեղքեր: Նման վահանակները հիմնականում ձևափոխում են՝ ստանալով ավելի փոքր, թույլ հզորությամբ վահանակներ: