Ջերմային պոմպերը եկել են փոխելու ջեռուցման ու հովացման ավանդական համակարգերի մասին պատկերացումները։
Արտաքինից օդորակչին շատ նման այս սարքը տեղադրվում է դրսում՝ ամրացվելով պատին կամ գետնին։ Այս սարքն օդից, հողից կամ ջրային ավազանից վերցնում է սառը կամ տաք օդը՝ վերածելով այն հակառակ՝ տաք կամ սառը օդի՝ բնակարանում ապահովելով ջեռուցում կամ հովացում՝ կախված հրահանգից։ Արդյունքում՝ հնարավոր է դառնում առնվազն 2.5 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը։
Ինչպե՞ս է աշխատում ջերմային պոմպը
Ջերմային պոմպը հիանալի աշխատում է տաք հատակի, բոլոր տեսակի տաքացուցիչների, ռադիատորների հետ։ Հիմնվելով տաքացուցիչների տեխնիկական առանձնահատկությունների վրա՝ տարբեր են ջերմային պոմպի առաջարկվող հզորությունները։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե լինեն չնախատեսված դեպքեր և ջերմային պոմպի հաշվարկված հզորությունը չբավարարի, այն կհամատեղի իր աշխատանքը տանը առկա էլեկտրական կամ գազային ջեռուցման համակարգերի հետ՝ չստեղծելով անհարմարություններ։
Որպեսզի պոմպը ձմռանն անդադար չաշխատի, խնայողությունն էլ մեծանա, տեղադրվում է հավելյալ ջրի բաք, որը պահպանում է ջերմային էներգիան՝ ջեռուցման համար շրջանառելու նպատակով։
Օրինակ՝ 1կՎտժ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կարելի է ստանալ մինչև 4 և ավելի կՎտժ ջերմային էներգիա։ Այս առավելությունը կոչվում է COP (Coefficient of performance), որը նշված պարագայում կազմում է՝ COP=4. որքան փոքր է դրսի օդի և ներսի ջրի ջերմաստիճանների տարբերությունը, այդնան մեծ է COP-ը։
Ի դեպ, ջերմային պոմպի աշխատանքը իդեալական համադրվում է արևային կայանի հետ։ Արևային համակարգն անվճար արտադրում է էլեկտրաէներգիա, որը սնուցում է ջերմային պոմպի և տան մնացած կենցաղային տեխնիկայի աշխատանքը։
Առավելությունները՝
✅ Էներգախնայող է․ գազի նկատմամբ՝ 1․2 անգամ, էլ․էներգիայի նկատմամբ՝ 3․3 անգամ
✅ Անվտանգություն և հուսալիություն․ աշխատում է մինչև -25-30 ℃-ի պայմաններում
✅ Անկախություն ենթակառուցվածքներից և չվերականգնվող ռեսուրսներից
✅ Բազմաֆունկցիոնալություն․ ջեռուցում, հովացում, տաք ջուր
✅ Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիական լուծում․ ջերմային պոմպերը կտրուկ նվազեցնում են ջերմոցային գազերի արտանետումները
✅ Երկարակեցություն. պատշաճ սպասարկման դեպքում կարող են ավելի երկար կյանք ունենալ, քան ավանդական համակարգերը
✅ Անաղմուկ է
✅ Աշխատում է միաֆազ և եռաֆազ համակարգերում
✅ Բարելավում է նաև օդի որակը․ եթե ավանդական ջեռուցման կամ օդի սառեցման համակարգերը չորացնում են ստեղծում են օդը, ապա այս սարքը պահում է օդում հարաբերական խոնավություն
Կառավարվում է նաև առցանց
Shtigen ընկերությունն առաջարկում է հանրահայտ Sunrain ընկերության 6-36 կՎտ հզորությամբ, միաֆազ և եռաֆազ ջերմային պոմպեր, որոնք առավելագույնս ծախսում են 4․5-5 կՎտ էլեկտրաէներգիա (150քմ տարածքի համար)։
Sunrain ապրանքանիշի հետ Shtigen-ն ունի տարիների վստահելի գործընկերային հարաբերություններ։