Ավստրալիայում մոլեգնող հրդեհները մեր ուշադրությունը սևեռում են անընդհատ զարգացող բնապահպանական խնդիրների վրա։ Գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկը ջերմոցային գազերի արտանետումներն են։
Ներկայումս ածխաթթու գազի՝ էներգակիրների արդյունահանմամբ և այրմամբ պայմանավորված արտանետումները կազմում են ընդհանուրի 60%-ը։ Ուստի մեր օրերում շատ կարևոր է վերականգնվող էներգետիկայի զարգացումը։
Ըստ հեղինակավոր McKinsey-ի կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը վերականգնվող էներգետիկայի մասը աշխարհի էներգետիկ հաշվեկշռում կկրկնապատկվի:
Ահա թե ինչ է նշում McKinsey-ն իր կանխատեսումներում․
✴2030թ․-ին արևային և հողմային էներգետիկ ռեսուրսները կդառնան ավելի մատչելի, քան ածուխն ու գազը մի շարք տարածաշրջաններում (ԱՄՆ, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ և այլն),
✴2030-ականների վերջում զգալիորեն կդանդաղի նավթի նկատմամբ պահանջարկի աճը,
✴2035թ․-ին վերականգնվող էներգետիկան կապահովի էլ․ էներգիայի արտադրության կեսից ավելին՝ 2050թ․-ին հասնելով մոտ 75%-ի,