Սա ապակիներ, մետաղապլաստե և ալյումինե պրոֆիլներ, աքսեսուարներ ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկի՝ 𝐃𝐞𝐜𝐨𝐫𝐩𝐫𝐨𝐟 գործարանի արևային կայանն է։ Այն Shtigen-ն է տեղադրել։ 𝟏𝟑𝟖 կՎտ վահնակային և 𝟏𝟐𝟎 կՎտ փոխակերպչային հզորություն ունեցող այս կայանը մեկ տարվա արտադրողականության մոնիտորինգի տվյալներով արտադրում է նախատեսվածից ավելի էլեկտրաէներգիա։ Բացի այդ, կայանի տեղադրումից հետո երկու անգամ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է, ինչի հետևանքով «Դեկորպրոֆ» ՍՊԸ-ի տարեկան խնայողությունն այսուհետև կկազմի ավելի քան 𝟏𝟎,𝟓 մլն դրամ՝ ի սկզբանե հաշվարկված 𝟖,𝟗 մլն դրամի համեմատ։