Shtigen Group-ը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հուշագիր են կնքել, որով սկսում են լայն գործակցություն կրթության և կարիերայի ոլորտում։ Համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան՝ ոչ միայն պրակտիկա անցնելու Shtigen Group-ում և մասնագիտանալու այլընտանքային էներգետիկայի ու էլեկտրամոբիլների ոլորտում, այլև աշխատանքի անցնելու Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում՝ Shtigen-ում։

«Աշխարհը շարժվում է դեպի այլընտրանքային էներգետիկայի ոլորտ, և մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք հետ չմնալ ժամանակակից միտումներից։ Այս առումով չափազանց կարևոր է, որ կրթական ոլորտը ևս պատրաստ լինի։ Ապագայում ոչ թե փողի, այլ մասնագետների պակասն է խնդիր լինելու, հետևաբար վաղվա խնդրին մենք պետք է պատրաստվենք այսօր»,- հուշագրի ստորագրման արարողությանը նշեց Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

Ագրարային համալսարանը Հայաստանում առաջին բուհն է, որը տեղադրել է արևային կայան։ Բուհում գիտակցում են ոլորտի կարևորությունն ու նոր գործակցության հեռանկարը։