Այսօր աշխարհի տարբեր անկյուններում հսկայական արևային կայաններ են կառուցվում։ Նշենք, որ Չինաստանը համաշխարհային առաջատարն է արևային էներգիայի արտադրության մեջ՝ ավելի քան 430 գիգավատ դրվածքային հզորությամբ: 

Եկե՛ք կբացահայտենք աշխարհի  5 ամենահզոր և յուրահատուկ արևային կայանները:

Bhadla Solar Park,  Հնդկաստան

 

Հնդկաստանի Ռաջաստհան նահանգում գտնվող Bhadla Solar Park -ն ամենամեծ կայաններից մեկն  է աշխարհում՝ ավելի քան 14,000 հեկտար տարածքով։ Դրա ընդհանուր հզորությունը հասնում է 2,245 մեգավատի։ Արևային կայանը կառուցելու համար ավելի քան 1,3 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել։

2017 թվականին շահագործման հանձնված հսկայական արևային այս կայանի կառուցման համար ավելի քան 10 միլիոն արևային վահանակ է օգտագործվել:

 

 Huanghe Hydropower Hainan Solar Park , Չինաստան

 

Huanghe Hydropower Hainan Solar Park-ը Չինաստանի հեռավոր Ցինհայ նահանգում է և երկրի ամենամեծ արևային կայանն է՝ 2,2 ԳՎտ հզորությամբ։ Այն կառուցել է Huanghe Hydropower Development ընկերությունը՝ մոտ 2,3 միլիարդ դոլարի ներդրում ունենալով: Հսկայական էլեկտրակայանն ունի 202,8 մեգավատ պահուստային հզորություն:

5 փուլով կառուցված էլեկտրակայանը զբաղեցնում է մոտ 229 հեկտար տարածք և շահագործման է հանձնվել 2020 թվականին։

 

    Pavagada Solar Park, Հնդկաստան

 

Աշխարհի մեկ այլ խոշորագույն արևային  կայանը  Հնդկաստանում է՝ Կարնատակա նահանգում։ Pavagada Solar Park-ն ունի 2,05 ԳՎտ հզորություն՝ զբաղեցնելով 5,261 հեկտար տարածք։ 

Կայանի կառուցման համար մոտ 2 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել և շահագործման է հանձնվել 2019 թ․։ Ավելին, 2023 թ․ կառավարությունը հայտարարեց Պավագադա արևային կայանի հզորությունը 3 ԳՎտ-ով ընդլայնելու պլանների մասին։

 

        Benban Solar Park, Եգիպտոս 

Benban Solar Park գտնվում է Եգիպտոսի Ասուան նահանգի Բենբան գյուղում և հանդիսանում է Աֆրիկայի ամենամեծ արևային նախագիծը: Հագեցած լինելով 41 արևային էլեկտրակայաններով՝ հսկայական կայանն ունի 1,6 ԳՎտ արտադրական հզորություն:

3600 հա տարածքով արևային կայանը միացվել է Եգիպտոսի ազգային ցանցին 2019 թվականից և սնուցում է ավելի քան 420 000 տնային տնտեսության:

 

    Tengger Desert Solar Park, Չինաստան

 

Չինաստանի Նինգսիա քաղաքում է աշխարհի խոշորագույն կայաններից մեկը՝ Tengger Desert Solar Park-ը։ Այն ունի 1547 ՄՎտ հզորություն և ընդգրկում է Թենգեր անապատի 1200 կմ տարածքը:

Tengger Desert Solar Park, որը նաև կոչվում է Արևի մեծ պատ, պատկանում է Չինաստանի ազգային ցանցին և Zhongwei Power Supply ընկերությանը: Այն գործարկվել է 2017 թվականին և այժմ էլեկտրաէնբերգիայով է ապահովում ավելի քան 600 000 տան:

Հ․Գ․ Իսկ Հայաստանի ամենախոշոր արևային կայանը «Մասրիկ-1»-ն է՝ 62 Մ հզորությամբ, որը կառուցել է Shtigen-ը։