Այսուհետ ձմռանը պատրաստվելու համար ձեզ պատք է կատարել ընդհամենը մեկ գործողություն՝ միացնել «Շտիգեն» ջրատաքացուցչի տաքացնող լարը։
Հարգելի հաճախորդներ, «Շտիգեն»-ը հիշեցնում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգահեռ, թերմոսիֆոն տեսակի արևային պարզ ոչ ճնշումային ջրատաքացուցչի բոլոր սեփականատերերը 0C-ից ցածր ջերմաստիճանների ժամանակ պետք է միացնեն սարքի տաքացնող լարը՝ խողովակների սառեցումներից խուսափելու համար:
‟
Ինչպես է միացվում «Շտիգեն» ջրատաքացուցչի տաքացնող լարը
Սեղմեք կառավարման վահանակի վրա առկա տաքացնող լարի կոճակը, կթարթի տաքացնող լարի նշանը(տեսեք նկարում):
SR500 տիպի կառավարման վահանակի վրա առկա տաքացնող լարի կոճակը՝ ձախից երկրորդը, սեղմեք և բաց թողեք, իսկ տաքացնող լարի աշխատանքի դադարները կարգավորեք “+” կամ “-” կոճակներով:
SR501 տիպի կառավարման վահանակի վրա առկա տաքացնող լարի կոճակը՝ մեջտեղի վերևի կոճակը սեղմեք և սեղմած պահեք 3 վայրկյան, իսկ տաքացնող լարի աշխատանքի դադարները կարգավորեք մեջտեղի վերևի և ներքևի կոճակներով։
Եթե ընտրեք 0-ն, ապա տաքացնող լարը կաշխատի անդադար: Այս դեպքում պետք է ուշադիր լինել և անջատել այն, երբ այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Տաքացնող լարի աշխատանքի տևողությունը 10 րոպե է, իսկ դադարի տևողությունը` ըստ Ձեր նախընտրած կարգաբերման: Ակտիվացված վիճակում տաքացնող լարը պարբերաբար միանում և անջատվում է: Այս գործառույթը անջատելու համար կրկին սեղմեք համապատասխան կոճակը: