Հայաստանից և սփյուռքից հարյուրավոր մարդիկ Repat Armenia-ի ջանքերով հավաքվել էին Դուբայում՝ ներկայացնելու Հայաստանի հզորացմանն ուղղված իրենց ծրագրերը և բացահայտելու համագործակցության նոր ուղիները:

Shtigen Group-ը ֆորումին ներկայացավ ոչ թե իր կոմերցիոն պրոդուկտներով, այլ բիզնեսի կորպորատիվ ազգային պատասխանատվությամբ (ԿԱՊ)։ Այս համատեքստում ընկերությունների խմբի հանրային կապերի բաժնի ղեկավար Արփի Հարությունյանը ներկայացրեց ԿԱՊ-ի գաղափարախոսությունն ու կատարած աշխատանքը։

 

«Shtigen Group-ում մենք ունենք համոզմունք, որ մեր պատասխանատվությունն ավելին է, քան պարզապես բիզնես առաջընթացը: Մենք այս փիլիսոփայությունն անվանում ենք կորպորատիվ ազգային պատասխանատվություն, որը ենթադրում է հանձնառություն՝ պահպանելու ազգային արժեքները, կրթության միջոցով զարգացնելու մարդկային կապիտալը, արդյունավետ լուծումներով դիմակայելու ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մարտահրավերներին: Ուրախ ենք, որ Engage Armenia-ն դարձավ մեր գաղափարախոսությունը ներկայացնելու յուրահատուկ հարթակ՝ ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելով միտքը, որ Հայաստանը ներդրումների համար հնարավորություններով լի երկիր է»,- ասում է Shtigen Group-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Արփի Հարությունյանը։

 

Ելույթներ, պանելային քննարկումներ, կլոր սեղաններ և նեթվորքինգի լայն հնարավորություններ․ ֆորումը Հայաստանի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևոր հարթակ էր։

Ֆորումին ներկայացված էին նաև Shtigen-ի ԿԱՊ գաղափարախոսությունն արտահայտող խորհրդանշական նվերները։ Իսկ նրանք, ովքեր  նվիրատվություն կատարեցին «Արևածագ» նախագծին, ստացան «Հայրենիք» կրծքազարդը։