Եկե՛ք բացահայտենք Հայաստանի ԱՐԵՎԱԾԱԳԵՐ-ը: Մեր երկրում այս անունով նախագծեր, համայնքներ, ծրագրեր ու ստեղծագործություններ շատ կան։ Ծանոթանանք դրանցից մի քանիսին։
Արևածագ համայնք
Լոռու մարզի հյուրերը երկու արևածագ են տեսնում․ մեկը՝ սարերի հետևից, մյուսը՝ դարերի խորքից: Արևածագ համայնքի մասին առաջին հիշատակումները մեզ են հասել Ք․Ա․ 11-10-րդ դարերից։ Գյուղում՝ Ձորագետի ձախ ափին պահպանված հին քարաշեն աշտարակը հենց այդ մասին է պատմում։
Արևածագի ձոր
Գեղատեսիլ բնապատկերով այս տեղանքը համանուն գյուղում է (Լոռու մարզում)՝ Ձորագետի հարևանությամբ։ Տեղացիներն այն կոչել են Ցիցքար։ Ձորը հայտնի է փոքրիկ լճակով, որը զբոսաշրջիկների լուսանկարվելու ամենասիրելի վայրերից է։
Արևածագ բանաստեղծություն․ Վահան Տերյան
ԱՐԵՎԱԾԱԳԸ յուրահատուկ գույն ու բովանդակություն ունի հայ գրողների ստեղծագործություններում։ Տերյանի համանուն բանաստեղծությունն ամենահայտնիներից է։
«Երկչափ արևածագ»
Պոլիտեխնիկի նանոտեխնոլոգիաների հեռավար լաբորատորիան է։ Ծրագրի նպատակը հատուկ տեխնոլոգիայով Հայաստանում ճկուն և խելացի երկչափ նյութերի և ատոմական սարքերի արտադրություն ստեղծելն է։
Արևածագ նախագիծ
Իսկ Shtigen-ում ԱՐԵՎԱԾԱԳ-ը նախագիծ է, որն իրականացվում է ընկերության կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում։ Նախկինում Արցախում, իսկ այժմ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում է կյանքի կոչվում։ Այս նախագիծը ստեղծվել է մարդկանց հիշեցնելու, որ ամենամութ օրերից հետո անգամ միշտ արև է ծագում։ Ավելին՝ https://bit.ly/45G8ly6։
Լուսանկարում Մասրիկ համայնքի ԱՐԵՎԱԾԱԳ-ն է, որտեղ կառուցում ենք Հայաստանի ամենախոշոր արևային կայանը։