Shtigen Group-ը հավատում է, որ կրթությունն է ցանկացած հաջողության հիմքում, հետևաբար մշակում և իրականացնում է կրթական նախագծեր, որոնք միտված են նորագույն էներգետիկայի ոլորտում իրազեկման բարձրացմանը և մասնագիտացված անձնակազմի ձևավորմանը։
Գիտելիքը նախևառաջ հայրենիքին ծառայեցնելու հանձնառությամբ և նպատակներն իրագործելու վճռականությամբ՝ ընկերությունը 2018 թ․ ստեղծեց կրթական ծրագրեր իրականացնող Shtigen Academy-ն։ Նպատակը՝ դպրոցներում, բուհերում և այլ կրթական հաստատություններում նորագույն էներգետիկայի և էներգաարդյունավետ լուծումների վերաբերյալ պատշաճ գիտելիք փոխանցելն է։
Այս տարիներին Հայաստանում և Արցախում բազմաթիվ կրթօջախներ միացել են Shtigen-ի կրթական ծրագրերին ու մի քանի տասնյակ երեխաներ, ուսանողներ ու անհատներ ծանոթացել են վերականգնվող էներգետիկայի ու կանաչ տեխնոլոգիաների հետ։
Shtigen Academy-ն, ընդլայնելով գործունեության շրջանակը, նաև բազմաթիվ առցանց դասեր և վեբինարներ է կազմակերպել։
Shtigen Academy-ն նաև տարբեր բուհերի հետ համատեղ կրթական ծրագրեր է իրականացրել: Օրինակ՝ Ագրարային համալսարանի հետ իրականացրած նախագծի շրջանակում շուրջ 30 ուսանող ստացել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասերի հնարավորություն արևային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ։
Վերջերս էլ Վանաձորի պոլիտեխնիկական քոլեջի հետ կնքված հուշագրով՝ «Shtigen կորպորատիվ ակադեմիան» կրթարանին կտրամադրի համապատասխան կրթական նյութեր, կապահովի գործնական հնարավոր պարապմունքներով, լավագույն շրջանավարտներն էլ աշխատանքի կանցնեն ընկերությունում։
Shtigen-ը նաև մշտապես աշխատակիցներին տալիս է կրթվելու և վերապատրաստվելու հնարավորություն։