Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ է հնարավոր հասնել էներգետիկ անկախության։ Եկե՛ք միասին բացահայտենք էներգետիկ անկախ տուն կամ գրասենյակ ունենալու բանաձևը և հասկանանք, թե ինչ սարքեր են մեզ անհրաժեշտ։
Արևային ջրատաքացուցիչ
Այս սարքի մի քանի տեսակ գոյություն ունի՝ նախատեսված ինչպես առանձնատների, այնպես էլ գործարանների, հանրային օբյեկտների համար։ Ջրատաքացուցիչի շնորհիվ ամբողջ տարին ապահոված կլինեք մշտական տաք ջրով։ Ավելին՝ https://bit.ly/3RitdqN
Արևային կայան
Արևային կայան ունենալու համար անհրաժեշտ են արևային վահանակներ ու ինվերտոր։
Որակյալ վահակների ընտրության հարցում կարելի է կողմնորոշվել՝ մի քանի ցուցանիշներ հաշվի առնելով։ Մանրամասները՝ https://bit.ly/3CMsmGZ
Ջերմային պոմպ
Բազմաֆունկցիոնալ այս սարքն ապահովում է ջեռուցում, հովացում և տաք ջուր։ Այն աշխատում են մինչև -25 -30°C ցրտի պայմաններում և էներգախնայող են: Ի դեպ, ջերմային պոմպը հարմար է ինչպես առանձնատներում, այնպես էլ բնակարաններում տեղադրելու համար։
Ֆան Կոյլ
Ֆան Կոյլը սենյակային օդի տաքացման կամ հովացման համար նախատեսված սարք է, որն աշխատում է ինչպես ջերմային պոմպերի, այնպես էլ գազի կաթսաների հետ։
Ջերմային արտադրողականությունը մոտ 2,5 անգամ ավելի բարձր է, քան ավանդական մարտկոցներինը։ Իսկ ամբողջ սենյակով ջերմային էներգիայի հավասարաչափ բաշխման շնորհիվ, ապահովում է էներգիայի սպառման ﬕնչև 30% խնայողություն։
Մանրամասները՝ https://bit.ly/3np5KC0
Հիբրիդային ինվերտոր
KSTAR All in One-ը կոմպակտ, հիբրիդային փոխակերպիչ է՝ համալրված 𝐂𝐀𝐓𝐋 𝐋𝐢𝐅𝐞𝐏𝐨𝟒 լիթիումային մարտկոցով։ Էներգիայի պահպանման այս համակարգն աշխատում է ինչպես արևային կայանին միացված, այնպես էլ սնուցվելով էլեկտրական ցանցից:
Առավելությունները՝
- անվտանգության ԵՌԱՍՏԻՃԱՆ պաշտպանություն
- խելացի և հեշտ կառավարման համակարգ
- նվազագույն սպասարկում
- արտակարգ իրավիճակներում առաջին անհրաժեշտության սարքավորումների սնուցման հնարավորություն:
Մանրամասները՝ https://bit.ly/44QO0W5
Էլեկտրամոբիլ
Անդրոն ըներությունը, որը Neta էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, առաջարկում է 100% էլեկտրական Neta S, Neta U, Neta V մոդելները։ Դրանք նախատեսված են տարբեր նախասիրությունների մարդկանց համար։ Ավելին՝https://bit.ly/46CovZt
Լիցքավորման սարք
Արևային փոխակերպիչներից բացի KSTAR ընկերությունը արտադրում է նաև էլեկտրոմոբիլների լիցքավորիչներ:
Լիցքավորիչների այս մոդելը նախատեսված է չինական արտադրության էլեկտրական մեքենաների համար։ Աշխատում է միաֆազ հոսանքով՝ 220Վ, Աշխատանքային ջերմաստիճանի սահմանը՝ —20 ~ 50 ° C է։ Այլ մանրամասներ՝ https://bit.ly/3RkivAa
Արևային գեներատոր
Գեներատորը հոսանքի հուսալի աղբյուր է արշավների, բացօթյա միջոցառումների կամ պարզապես էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների ժամանակ։ Այս կոմպակտ սարքն օգտագործում է արևի ուժը՝ մաքուր էներգիա ապահովելու համար․ նրանով հնարավոր է հեռախոս ու նոութբուք լիցքավորել, սրճեփ, լամպ և այլ էլեկտրական սարքեր միացնել՝ https://bit.ly/3M4Mvw6
Արևային սարքերի հետ, ի դեպ, տրվում է երաշխիք։ Մանրամասները՝ https://bit.ly/3tomkL8