Shtigen Group-ը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովի (COP-28)-ի մասնակից
Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 70 հազար մասնակից ունեցող COP-28 համաժողովը կմեկնարկի այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում։ Դուբայում անցկացվող այս գագաթնաժողովին ներկա է լինելու նաև Shtigen Group-ի պատվիրակությունը՝ հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի գլխավորությամբ։
Մինչև դեկտեմբերի 12-ը պետությունների ղեկավարները, միջազգային բնապահպանական կազմակերպությունների առաջնորդները, բիզնես ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչները, փորձագետներն ու ոլորտի շատ այլ դերակատարներ հանդես կգան կլիմայական ճգնաժամը հաղթահարելու առաջարկներով:
Ըստ Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրի՝ COP-28 -ը պետք է ներկայացնի պատմության մեջ առաջին գլոբալ առաջարկը՝ կլիմայական նպատակների ուղղված քայլերով: Հենց այս համատեքստում Shtigen Ventures-ը հանդես կգա «կանաչ» ներդրումային առաջարկներով ու համագործակցության հետագա քայլերին միտված մի շարք քննարկումներով։
Ի դեպ, Հայաստանը պետական պատվիրակությամբ է մասնակցում COP-28-ին։
Մանրամասները՝ հաջորդիվ