Շուրջ 470 մասնակից, 120 թիմ Հայաստանից ու աշխարհի մոտ 25 երկրից 7 օր ապրեցին վրաններում՝ կրթական հագեցած ծրագիրն ու հանգիստը մեկտեղելով։ Ստարտափների, տեխնոդեմքերի և ներդրողների համար հանդիպման վայրը կրկին Սևանի ափն էր, առիթը՝ Sevan Startup Summit-ը, իսկ իրադարձության Կայուն գործընկերը՝ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 Group-ը։

Արշավականի համար անհրաժեշտ արևային սարքեր, ֆոտո ցուցահանդես, «արևային» հեծանվավազք դեպի Արցախ և կյանքի ոճ ու որակ փոխող էլեկտրամոբիլ․ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ի բազմաբովանդակ 𝐛𝐨𝐱-տաղավարը ժամանակակից տեխնոլոգիական լուծումների իսկական հանգույց էր՝ զինված արևային կայանով, ջրատաքացուցչով և էներգետիկ ինքնավարության համար անհրաժեշտ բոլոր սարքերով։

Այստեղ կարելի էր մասնակցել B2B հանդիպումների, ծանոթանալ արևային տեխնոլոգիաներին, դրանիցից տաք ու սառը ջուր, սարի թեյ ու սիրով եփված սուրճ խմել, հանգստի գոտում էլ հեռախոսն ու նոթբուքը լիցքավորել արևային լիցքավորիչներով։

Բոլորիս միտքը, գործն ու հայացքը՝ դեպի Արցախ

𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ի կորպարատիվ ազգային պատասխանատվության շրջանակում գործող «Արևածագ Արցախում» նախագիծը հատուկ շեշտադրմամբ 𝐒𝐞𝐯𝐚𝐧 𝐒𝐭𝐚𝐫𝐭𝐮𝐩 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭-ի՝ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ի տաղավարում էր։ Նախագիծը կյանքի կոչելու համար 44-օրյա պատերազմից հետո  Ստեփանակերտում, նախ, բացվեց Shtigen-ի արցախյան գրասենյակը։ Իսկ 2022 թվականի ապրիլին մեկնարկեց  նախագիծը՝ նպատակ ունենալով արևային տեխնոլոգիաների միջոցով Արցախում էներգետիկ անկախություն հաստատել։

Այցելուներն ու մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու, թե էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու ինչ լուծումներ ենք առաջարկում հայկական երկրորդ հանրապետությունում:

Մասնակցելով նախագծի նպատակը խորհրդանշող «արևային հեծանվավազքին»՝ հեծանվորդները տեսնում էին, թե ինչպես է մեխանիկական էներգիան վերածվում էլեկտրականի, և էկրանին լուսային էֆեկտներով արևածագ բացվում։

Ի դեպ, այցելուները հնարավորություն ունեին Արցախում մշտապես արևածագ ապահովելու համար 𝐓𝐞𝐥𝐜𝐞𝐥𝐥-ով նվիրատվություն կատարել հենց տեղում։

«Մենք մեզ համարում ենք ազգային թեմաներով խորքային մտածողություն ունեցող ընկերություն, հետևաբար Sevan Startup Summit-ում մեր ներկայությունը ևս այդ շեշտադրմամբ էր։ Մեզ համար բիզնեսը պարզապես գումար աշխատելու միջոց չէ: Այն որակի, պատասխանատվության և արժեքների շուրջ ձևավորված երևույթ է, ուստի մեր առջև խնդիր դրեցինք մեր գործընկերներին ևս փոխանցել ուղերձը՝ եկե՛ք ոչ թե պարզապես ապրանք վաճառենք, այլ համախմբվելով ու մեկտեղելով բոլորիս ներուժը՝ արժեք ստեղծենք և  հայկական բիզնեսի համբավը հասցնենք միջազգային ամենաբարձր նշաձողին»,- ասում է 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ի  հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

Հուշագիր, որն ավելի է ամրապնդում 𝐒𝐞𝐯𝐚𝐧 𝐒𝐭𝐚𝐫𝐭𝐮𝐩 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧՝ արդեն պատմություն ունեցող բարեկամական կապը

Հուլիսի 𝟐𝟓-ը #𝐒𝐒𝐒-ի օրացույցում արդեն կարելի է կարմիր շրջանակի մեջ վերցնել․ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐕𝐞𝐧𝐭𝐮𝐫𝐞𝐬-ի ու 𝐓𝐫𝐢𝐩𝐥𝐞 𝐒 𝐕𝐞𝐧𝐭𝐮𝐫𝐞𝐬-ի միջև համագործակցության հուշագիր կնքվեց, որի նպատակը, միավորելով երկու ընկերությունների ներուժն ու արժեքները, համագործակցային դաշտն ընդլայնելն է։

«Այս համագործակցությամբ հնարավորություն է ստեղծվում՝ մեկտեղելու բիզնես գաղափարները և միավորելով երկու ներդրումային ընկերությունների ներուժը, փորձագիտական պաշարն ու տարբեր ոլորտներում կոմպետենցիաները՝ ավելի մեծ ու մնայուն արժեքներ ստեղծել թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման, թե՛ առհասարակ աշխարհում մրցունակ լինելու առումով»,-նշում է Shtigen Ventures-ի տնօրեն Հակոբ Խոցանյանը։

 

Neta էլեկտրամոբիլի հմայքը՝  Սեւանի ափին ու ճանապարհին

SSS-ում ներկայացված էր նաև Հայաստանում NETA բրենդի միակ պաշտոնական ներկայացուցիչ, 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ի մաս կազմող  𝐀𝐧𝐝𝐫𝐨𝐧 ընկերությունը։   Andron-ը, ի դեպ, անվանակոչվել է ի պատիվ արցախցի մեծանուն գիտնական Անդրանիկ (Անդրոնիկ) Իոսիֆյանի, որը ԽՍՀՄ էլեկտրաֆիկացման գործում ահռելի ներդրում է ունեցել։ Սևանի ափին, այսպիսով, ցուցադրված էր նորարարական հարուստ տեխնոլոգիայով և հուսալիության երաշխիքով ժամանակակից էլեկտրամոբիլը՝ Neta-ն։ 𝐀𝐧𝐝𝐫𝐨𝐧 ընկերության տնօրեն Արմեն Մելյանը կարծում է, որ Sevan Startup Summit-ը հիանալի հնարավորություն էր երիտասարդ ստարտափերներին ներկայացնելու գաղափարահեն ընկերության առաջարկներից մեկը՝ 100 % էլեկտրական Neta ավտոմոբիլը։

«Հետաքրքրվածությունն այս էլեկտրամոբիլի նկատմամբ մեծ էր, քանի որ շատերն էին գիտակցում պաշտոնական երաշխիքի և սպասարկման կարևորությունը և ցանկություն հայտնում ավտոմոբիլների սլացքը վայելել հենց Սևանի ափին՝ նախապես գրանցվելով թեստ-դրայվի համար։ Andron ընկերությունն ամեն բան մտածել էր հաճելին ու օգտակարը համադրելու առումով՝ առանցքում պահելով այն գիտակցումը, որ Andron-ն իր շուրջն է հավաքում ոչ թե գնորդների, այլ համախոհների, որոնք կարող են վստահ լինել, որ ունեն ամուր հենարան»,-ասում է Արմեն մելյանը։

Ի դեպ, այստեղ հնարավոր էր նաև զովանալ՝ մեքենայի մարտկոցից միացված ջրի սարքից սառը ջուր ու սուրճ խմելով։

𝐒𝐞𝐯𝐚𝐧 𝐒𝐭𝐚𝐫𝐭𝐮𝐩 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭-ը՝  հրաշալի միջավայր հանդիպելու ու զրուցելու համար

SSS-ը պարզապես կոնֆերանս կամ մրցույթ չէր, այն առաջին հերթին սովորելու ճանապարհորդություն էր․ 𝐦𝐞𝐧𝐭𝐨𝐫𝐢𝐧𝐠 𝐬𝐞𝐬𝐬𝐢𝐨𝐧-ի ընթացքում 𝐬𝐮𝐦𝐦𝐢𝐭-ի մասնակից ստարտափերները հնարավորություն ունեցան իրենց նորարարությունը ներկայացնելու 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանին, 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐕𝐞𝐧𝐭𝐮𝐫𝐞𝐬-ի տնօրեն Հակոբ Խոցանյանին, Shtigen Ventures-ի ռազմավարական խորհրդատու Տիգրան Սուքիասյանին, որոնք մասնակիցներին հարցեր էին տալիս, խորհուրդներ, տարբերակներ առաջարկում։ Սա հարթակ է, որտեղ գաղափարները մշակվում ու բիզնես-պլան են դառնում, բայց, նախ, սովորել է պետք։

Ինովացիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդիկ հանդիպում են

Խարույկի շուրջ ծավալվող ավանդական զրույցներն ամենասպասվածն են Sevan Startup Summit-ում։ Shtigen Group-ի տնօրեն Հայկ Շեկյանը կրակի շուրջ կիսվեց իր հաջողության պատմությյամբ, փորձով, քննարկեց մասնակիցների ստարտափ գաղափարներն ու խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է խնդիրներից առավելագույն օգուտ քաղել, ստարտափը զարգացնել և այն եկամտաբեր բիզնեսի վերածել։

Հայկ Շեկյանն ընդգծեց, որ  SSS-ը ոչ թե խրախճանք է, այլ աշխատանք, որն ունի նպատակ ու հասցեատեր․ «Այստեղ մարդիկ հավաքվել են՝ աշխատելու, սովորելու, լսելու միմյանց ու գիտելիքով հարստանալու՝ մտքում, սրտում և աշխատանքում պահելով Արցախը։ Մենք պետք է այնքան ջանք թափենք, որ կարողանանք ստեղծել հայկական հզոր  բիզնես համայնք և աշխարհագրական սահմաններից դուրս գալով՝ գլոբալ ազդեցություն ունենալ»։

Shtigen-ը` տարվա ամենաստարտափային իրադարձության ժյուրիի կազմում

Այս օրերին ստարտափերները ոչ միայն մասնակցում էին ուսուցողական ծրագրերի, լսում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետների, այլև մրցում միմյանց հետ։ Shtigen Ventures-ի տնօրեն Հակոբ Խոցանյանը գաղափարի փուլում գտնվող ստարտափների մրցույթի ժյուրիի կազմում էր։

Ժյուրին գաղափարի և արագ աճի փուլերում գտնվող 120 մասնակից ստարտափներից ընտրեց երկուսին՝  Remold և Contracta.ai։

Shtigen Group-ի մաս կազմող Enerex ընկերության տնօրեն Գագիկ Մարգարյանը գաղափարի փուլի հաղթողին՝ Remold ստարտափի թիմին, հանձնեց գլխավոր մրցանակը։ Enerex ընկերությունը գործունեություն է ծավալում Էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում՝ այլընտրանք հանդիսանալով ՀԷՑ-ին և ավելի մատչելի սակագնով էլեկտրաէներգիա առաջարկելով սպառողներին։

 

Հ․Գ․ SSS-ի կայուն գործընկեր 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ի համար ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ նպատակներն անկյունաքարային նշանակություն ունեն։ Ընկերությունների խմբում գիտակցում են, որ մի ոլորտում կատարվող գործողություններն ազդում են մյուսների արդյունքների վրա, հետևաբար համաչափ ու համագործակցային զարգացումը կհավասարակշռի սոցիալական, տնտեսական և բնապահպանական ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ։