Առավելությունները
Արևային գեներատորը լիովին ինքնաբավ սարք է։ Ի տարբերություն ավանդական գեներատորների, որոնք ծավալուն են և աղմկոտ` սրանք թեթև են ու գործնականում անաղմուկ. այն աշխատեցնելիս՝ չեք անհանգստացնի ձեր ճամբարականներին կամ հարևաններին: Այս շարժական սարքը կարելի է հեշտությամբ տեղափոխել և տեղադրել այնտեղ, որտեղ հարկավոր է՝ լինի հեռավոր ճամբարում, թե ձեր սեփական բակում։ Բացի այդ, սրանք շրջակա միջավայր վնասակար արտանետումներ չեն արտազատում։
Այն կարող է լիցքավորվել 𝟐 եղանակով՝
արևային էներգիայով
էլեկտրական ցանցից։
Ինչի՞ց է բաղկացած արևային գեներատորը
արևային ծալվող ֆոտովոլտային վահանակ (100, 300 կամ 400 Վտ հզորությամբ)
լիթիումային մարտկոց (Shtigen-ն առաջարկում է մարտկոցի՝ 𝟓𝟓𝟎 Վտժ, 𝟏𝟏𝟎𝟎 Վտժ, 𝟐𝟐𝟎𝟎 Վտժ, 𝟑𝟖𝟎𝟎Վտժ և 𝟓𝟏𝟎𝟎 Վտժ տարողունակությամբ մոդելները)։ Մարտկոցների կյանքի ցիկլը (life cycle) ավելի քան 1000 անգամ է։

Ինչպե՞ս օգտագործել
Գեներատորից որևէ սարք լիցքավորելու համար միացնել AC կոճակը, հակառակ դեպքում՝ անջատել այն,
մարտկոցը լիցքավորելու համար տեղադրել արևային վահանակն արևի ուղիղ ճառագայթների տակ և միացնել գեներատորին,
գեներատորը տեղադրել վահանակի հետնամասում կամ ստվերի տակ,
լիցքավորելու համար միացնել PS կոճակը,
ցանկալի է լիցքավորման աստիճանը 15 %-ից չիջեցնել։
Ի դեպ, կախված արևի ճառագայթների ինտենսիվությունից՝ լիցքավորման արդյունավետությունը տարբեր կլինի:

Ի՞նչ քաշ ունեն գեներատորները
550 ՎտԺ մարտկոցը 5․6 կգ+ 100 Վտ արևային վահանակը՝ 3․8 կգ
1100 ՎտԺ մարտկոցը 8․8 կգ+ 100 Վ արևային վահանակը՝ 3․8 կգ
2200 ՎտԺ մարտկոցը 13կգ + 100 Վ արևային վահանակը՝ 3․8 կգ։
Գեներատորի ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ։