Արագածոտնի մարզը համալրվեց ևս մեկ՝ այս անգամ 30,52 կՎտ հզորությամբ արևային կայանով, որը տարեկան կխնայի 2.3 մլն դրամ։ Այն տեղադրվել է ընդամենը երկու շաբաթում, կառուցված է 545 Վտ Longi Solar տիպի վահանակներով։
«Հյուսիսային աստղ» հյուրանոցային համալիրն անցում է կատարել արևային էներգետիկայի՝ գործակցելով Shtigen Group-ի հետ։
Կայանի պաշտոնական բացմանը ներկա էին Արագածոտնի համայնքապետերը, բիզնես ոլորտի տասնյակ ներկայացուցիչներ, նորագույն էներգետիկայով հետաքրքրված անձինք։ Հյուրերը ծանոթացան ընկերության անցած ճանապարհին, Shtigen Group-ի ներկայացուցիչներից էլ ստացան իրենց հարցերի պատասխանները։