Վերականգնվող էներգետիկան և կրթությունը՝ Արցախի կայուն ապագայի բանալի
Մայիսի 5-ին մեկնարկեց Shtigen Kids 2.0 նախագիծը, որը նպատակ ունի արցախցի երեխաներին ծանոթացնել վերականգնվող էներգետիկայի ու կանաչ տեխնոլոգիաների հետ։

Նախագծի շրջանակում տեղի ունեցավ առաջին վեբինարը, որին Ստեփանակերտից մասնակցում էին 12-17 տարեկան պատանիներ։ Ծրագիրն Արցախում իրականացվում է 2019թ-ից: 2022-ից նախագծի գործընկերն է «Գարավան լաբ»-ը։
Առաջին առցանց հանդիպման թեման Արցախի ներկա էներգետիկ պատկերն էր։
Կրթական նախագծի շրջանակում մասնակիցներին նաև գործնական առաջադրանքներ են տրվելու՝ Արցախի էներգետիկ ապագան հուսալի հիմքերի վրա դնելու համար։
Ծրագիրը մասնագիտական առումով ուղղորդող նպատակ ևս ունի։ Մասնակիցներին կտրվի հնարավորություն՝ ծանոթանալու վերականգնվող էներգետիկայի հեռանկարային ոլորտի հետ և որոշելու՝ ինչպես կարող են մուտք գործել այնտեղ։
Վեբինարները շարունակական են լինելու՝ նպատակ ունենալով ընդայնել նախագծի աշխարհագրությունը․ Shtigen Kids-ը բաց է ՀՀ բոլոր մարզերի առջև: Կապ հաստատելու համար կարող եք զանգահարել (+37411) 230023 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ․ հասցեին։
Shtigen ընկերությունների խումբը հավատում է, որ երիտասարդ սերնդի ներուժով է հնարավոր ստեղծել որակյալ ապագա։