𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 ընկերությունների խումբը մասնակցեց «Կայուն էներգիայի տեխնոլոգիաներ» էքսպոյին
4 Մայիսի, 2022
𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 ընկերությունների խումբն իր նորարար ու մոլորակն ավելի կանաչ դարձնող տեխնոլոգիաներով ապրիլի 𝟑𝟎-ին մասնակցեց «Կայուն էներգիայի տեխնոլոգիաներ» էքսպոյին։
Ցուցահանդեսն այս անգամ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում էր։ Այցելուները ոչ միայն Արթիկի, այլև հարակից գյուղերի ու համայնքների բնակիչներն էին, որոնք ժամանել էին Արթիկի Ազատության հրապարակ՝ ծանոթանալու ժամանակակից արևային սարքերին և տեխնոլոգիական լուծումներին։
𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ը միակն էր, որի տաղավարում ցուցադրված էին նաև 𝐒𝐡𝐢𝐧𝐠𝐥𝐞𝐝 տեխնոլոգիայով արտադրված արևային վահանակներ։ Մեր ընկերությունն այդ նորարարական վահանակների առայժմ միակ ներկրողն է ՀՀ-ում։
𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ի թիմը տասնյակ այցելուների ներկայացրեց արևային էներգիայի առավելությունները։ Պատմեցինք, թե ինչպես կարող է սպառողը փոխել իր կյանքն ու կենցաղը՝ գործի դնելով արևից սնվող տեխնոլոգիաները։
Տաղավարում ներկայացված էին նաև արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, որոնց նկատմամբ հանրային հետաքրքրությունը նկատելիորեն մեծացել է։ Քաղաքային և գյուղական համայնքների յուրաքանչյուր բնակիչ, որն ունի հասանելիություն սեփական տանիքին, կարող է ձեռք բերել նմանատիպ ջրատաքացուցիչ ու արևային վահանակ և տասնյակ տարիների հեռանկարում գրեթե զրոյի հասցնել համապատասխան կոմունալ վճարները։
Ցուցադրության ավարտին նաև խաղարկություն էինք կազմակերպել, որի ընթացքում 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ի տաղավարով հետաքրքրվածները զեղչեր և նվերներ ստացան։
Ցուցահանդեսը «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի շրջանակում էր։