Երկկողմ վահանակները, ինչպես հուշում է անվանումը, կարող են արտադրել էլ․էներգիա երկու  կողմերից։ Դրանք հատկապես էֆեկտիվ են, երբ տեղադրված են բարձր անդրադարձողականություն ունեցող մակերեսի վրա։ Որոշ դեպքերում առավելագույն էֆեկտի համար մակերեսը ծածկվում է սպիտակ գույնի անդրադարձնող ծածկով։

 

 

Bifacial վահանակներում հետնապատը փոխարինվում է կա՛մ ապակու երկրորդ շերտով (dual glass), կա՛մ հատուկ գերամուր և բարձր թափանցիկություն ու դիմացկունություն ունեցող պլաստիկով։ Չնայած ապակին ավելի ծանր է, սակայն այն ամուր է, չի գունափոխվում, ենթակա քայքայման վնասակար նյութերի ազդեցությունից և հեշտ մաքրվում է։