Մեկ արևային ճնշումային ջրատաքացուցիչը տարեկան խնայում է մինչև 140․000 դրամ, իսկ նախկինում էլեկտրաէներգիայով ջուրը տաքացնելու դեպքում՝ ավելի քան 350․000 դրամ։ Ի տարբերություն ոչ ճնշումային համակցված ջրատաքացուցիչների՝ ճնշումային համակցված ջրատաքացուցիչները պահանջում են ավելի քիչ սպասարկում։
Համակցելի են արդեն տեղադրված ջրատաքացման համակարգերի հետ և ունեն ներկառուցված էլեկտրական տեն՝ ոչ արևային օրերին տաք ջրի անդադար մատակարարումը ապահովելու համար։
Չնայած արտաքին նմանությանը՝ ճնշումային պարզ ջրատաքացուցիչները ոչ ճնշումայիններից ունեն սկզբունքային տարբերություններ։ Ջուրը սպառման կետ է հասնում ճնշումով։ Վակուումային խողովակներում ջուր չի լցվում։ Խողովակների մեջ առկա է պղնձե ձող, որն էլ բարձրացնում է բաքի ջրի ջերմաստիճանը։ Երկու համակարգերը նման են նրանով, որ վակուումային խողովակները բաքի հետ միասնական են ու տեղադրվում են կտուրին։ Համակարգերն ապահովում է կենցաղային տաք ջուր 12 ամսվա կտրվածքով (ամռանը մինչև եռման ջերմաստիճանի, ձմռանը՝ միջինում 45-55°С), ավելի քան 20 տարի շարունակ։ Համակարգերը կենսունակ են մինչև -30°С աստիճանի դեպքում։ Լողավազանի ջեռուցում չեն իրականացնում։
Կիրառությունը։ Հարմար են առանձնատների, փոքր ու միջին ձեռնարկությունների համար։
Առավելություն։ Մեկ խողովակի շարքից դուրս գալը չի կասեցնում ամբողջ համակարգի աշխատանքը։
Թերություն։ Ի տարբերություն անճնշում տարբերակների՝ ճնշումովները շահագործելուն զուգահեռ լիցքավորվում են սառը ջրով։ Հետևաբար տաք ջրի օգտագործմանը զուգահեռ բաքի մնացած ջուրը հովանում է։