Հարթ պանելային արևային ջրատաքացուցիչները կիրառելի է միայն տաք ջերմաստիճանային պայմաններում․ Հայաստանում՝ տարվա կտրվածքով մոտ վեց ամիս։ 0-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում կիրառելի չէ։
Շատ հարմար է ամռանը լողովազանների տաքացման, ինչպես նաև ամառային սեզոնայնություն ունեցող բիզնեսների համար, որտեղ կա տաք ջրի մեծ պահանջարկ։
Ամռանը Հարթ պանելային արևային համակարգը կիրառելիս, կլանման մակերեսի մեծ լինելու հաշվին, հարթ պանելային ջրատաքացման համակարգերը ավելի արդյունավետ են վակուումային խողովակներով համակարգերից։ Այսինքն, ջուրը հարթ պանելային համակարգերում տաքանում է շատ ավելի արագ։ Ձմռանը, ջերմամեկուսացման բացակայության պատճառով, կիրառելի չէ։
Կիրառությունը։ Շատ հարմար է լողափներին, ամառային խոհանոցներում ու սրճարաններում, ինչպես նաև բաց և փակ լողովազաններն ամռանը տաքացնելիս։
Առավելություն։ զգալի մատչելի է վակուումային խողովակներով համակարգերի համեմատ և ավելի արդյունավետ
Թերություն։ անօգուտ է ցածր ջերմաստիճանային պայմաններում։