Պատկերացրե՛ք ամբողջությամբ հոսանքազրկված տներ, գրասենյակներ, կարևոր միջոցառումների դահլիճներ․․․ Նման իրավիճակներից խուսափելու համար կա լավագույն լուծում՝ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ։ Կայանը կոչվում է հիբրիդային, քանի որ աշխատում է ինչպես էլեկտրացանցին միացած, այնպես էլ առանց դրա (կուտակած էներգիայի հաշվին)։

Հիբրիդային արևային կայանը բաղկացած է՝

Արևային վահանակներ՝ էներգիայի արտադրության համար
Հիբրիդային ինվերտեր՝ էներգիայի փոխակերպման համար
Մարտկոցներ՝ կուտակված էներգիայի պահեստավորման համար

Ինչպե՞ս է այն աշխատում

Ցերեկն արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան փոխանցվում է ցանցին, իսկ մյուս մասը պահվում է մարտկոցներում՝ խափանումների ժամանակ ապահովելով էլեկտրաէներգիա հենց մարտկոցներից:

Ո՞ւմ համար են ավելի հարմար հիբրիդային արևային կայանները

Հիբրիդային արևային կայանը հիանալի ընտրություն է այն անձանց և ընկերությունների համար, որոնք՝
▶️բախվում են հաճախակի հոսանքի անջատումների,
▶️ցանկանում են լինել էներգետիկ առումով անկախ և անսպասելի անջատումներից ապահովագրված,
▶️այնպիսի գործունեություն են ծավալում, որ էներգիայի անխափան մատակարարումը կենսական անհրաժեշտություն է, օրինակ՝ բժշկական հաստատություններ, արտադրություններ, սերվերային կենտրոններ և այլն:

Արդյունքում կունենաք՝

1. Էներգետիկ անկախություն
Հիբրիդային կայանը թույլ կտա կտրուկ նվազեցնել ձեր կախվածությունը էլեկտրացանցից։

2. Անխափան էներգամատակարարում
Հիբրիդային կայանը կուտակում է էներգիան մարտկոցներում, որը կարելի է օգտագործել այն ժամանակ, երբ էլեկտրացանցում խափանումներ են։ Այսինքն՝ երբ, ժողովրդական լեզվով ասած, “լույսերը գնում են”, տանը, ձեռնարկությունում կամ ցանկացած այլ վայրում, որտեղ տեղադրված է հիբրիդային արևային կայան, մշտապես, առանց խափանման էլեկտրաէներգիա է լինում։

3. Խնայողություն
Չնայած հիբրիդային համակարգի սկզբնական ներդրումը կարող է պահանջել որոշակի միջոցներ, երկարաժամկետ հեռանկարում այն կօգնի զգալիորեն կրճատել էներգիայի ծախսերը։ Դուք կարող եք նվազեցնել ցանցից էլեկտրաէներգիայի օգտագործումը և խնայել գումար՝ օգտագործելով արևի էներգիան։

4. Բնապահպանական առավելություններ
Օգտագործելով հիբրիդային արևային կայան՝ դուք կնվազեցնեք շրջակա միջավայրում ածխաթթու գազի արտանետումները։

5. Հուսալիություն և անվտանգություն
Հիբրիդային համակարգն ունի մոնիտորինգի և կառավարման համակարգեր, որոնք թույլ են տալիս ձեզ վերահսկել և կառավարել էներգիայի արտադրությունն ու օգտագործումը՝ բարձրացնելով էներգետիկ համակարգի արդյունավետությունը։

Այսպիսով՝ հիբրիդային արևային համակարգը հնարավորություն է տալիս նվազեցնել կախվածությունը հանրային էներգետիկ ցանցից, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ նաև նվազեցնել ձեր էներգիայի ծախսերը։