«Արմ Պլաստ» ընկերությունը, որը զբաղվում է ՊՎՔ և ՊԷ խողովակների և կցամասերի, դռների և լուսամուտների ՊՎՔ շրջանակների, ինչպես նաև պատրաստի դռների և լուսամուտների արտադրությամբ Հայաստանում, արդեն շուրջ երկու տարի գեներացնում է սպատվող էլեկտրաէներգիայի մի մասը արևի օգնությամբ։
Բոլոր կտուրներին միաժամանակ տեղադրված է գումարային 450կՎտ դրվածքային հզորության ֆոտովոլտային համակարգ, ինչը տարեկան միջինացված կարտադրի 675 հազար կՎտ*ժ էլեկտրէներգիա։ Էլեկտրաէներգիայի ներկա սակագնով (48դրամ 1 կՎտ*ժ համար) «ԱրմՊլաստ» արևային կայանի հաշվին խնայում է 32,4 մլն ՀՀ դրամին համարժեք գումար։