Նկարում պատկերված տպավորիչ ֆոտովոլտային կայանը սնուցում է էլեկտրաէներգիայով «Արաբկիր» Բժշկական կենտրոնը։ Կայանը իրականություն է դարձել բարդ ինժեներական լուծումների շնորհիվ․ տանիքի տարբեր հատվածներ, ինչպես կարող եք նկատել, ունեն տարբեր թեքություններ, ինչը համապատասխան տեխնիկական լուծումների բացակայության դեպքում կարող էր հանգեցնել արտադրողականության զգալի անկման։
Այս կայանի հաջորդ առանձնահատկությունը պատերին ամրացված վահանակներն են, որոնց շնորհիվ մասնակիորեն փոխհատուցվել է բարդ տանիքի հետևանքով դրվածքային հզորության կրճատումը։
Թե ինչպես են արևային վահանակներն ամրացվում պատին, կարող եք տեսնել այս հոլովակում։
«Արաբկիր» ԲԿ արևային կայանի հիմնական ցուցանիշները ստորև․
• Դրվածքային հզորությունը՝ 210 կՎտ
• Տարեկան արտադրված էլեկտրաէներգիան՝ 316 000 կՎտ*ժ
• Տարեկան խնայողությունը՝ ավելին քան 14 000 000 դրամ
• Շրջակա միջավայր տարեկան չի արտազատվի 141 տոննա CO2
• Տեղադրման տարեթիվը՝ 2019
Նախագիծը իրականացվել է Armswissbank CJSC-ի հետ համատեղ Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր-ի համար։