Արևային գերխոշոր էլեկտրակայան ևս մի ձկնաբուծարանի համար
12 Սեպտեմբերի, 2018
«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է։
«Կռունկ» ձկնաբուծարանում «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության փորձառու ինժեներական թիմի կողմից և «ԱԳԲԱ լիզինգ»-ի ֆինանսավորմամբ իրականացվեց արդյունաբերական նշանակության արևային գերխոշոր համակարգի տեղադրում։ «Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է։
‟
Տեղադրվել է Kstar ընկերության (հիշեցնենք, որ «Շտիգեն»-ը հանդիսանում է Kstar-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչը տարածաշրջանում) ցանցին միացված՝ on-grid տիպի 10 հատ եռաֆազ փոխակերպիչ և 580 կՎտ հզորության ֆոտովոլտային վահանակներ՝ պոլիկրիստալային տիպի։
«Կռունկ»- ում տեղադրված արևային էլեկտրակայանը (ֆոտովոլտային կայանը) տարեկան կարտադրի ավելի քան 928 000 կՎտ*ժ կամ 39մլն դրամին համարժեք էլեկտրաէներգիա՝ բացառելով ավելի քան 412 տոննա ածխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր։
Հիշեցնենք, որ վերը նշված 11 արտոնագրերից 5-ի սեփականատերերը իրենց ֆոտովոլտային կայանների կառուցումը վստահել են «Շտիգեն»-ին․ ընդ որում՝ դրանցից երեքն արդեն հանձնված են շահագործման, ևս երկուսն այս պահին կառուցման փուլում են։