30-ից ավելի երկրից ավելի քան 600 խոսնակ ու 1150 ընկերություն․ Բարսելոնայում այս օրերին քննարկում էին e-mobility ոլորտի նոր միտումներն ու ապագան։ Այս մասշտաբային հավաքի մասնակիցներից էր նաև Andron ընկերության տնօրեն Արտյոմ Պետրոսյանը։

Կոնգրեսին անդրադարձել են ոլորտի կարևոր հարցերի՝

  • Արևային էներգիայի կիրառման աճ և ինտեգրացում շարժունակության ոլորտում
  • Հասարակական տրանսպորտի արդիականացում և բազմազանություն
  • Էլեկտրական փոխադրամիջոցների (ավտոմեքենաներ, հեծանիվներ, անհատական շարժունակության սարքեր) թվի աճ
  • Խելացի քաղաքային շարժունակություն և ենթակառուցվածքներ
  • Էլեկտրական և հիբրիդային փոխադրամիջոցների տեխնոլոգիաների զարգացում
  • AI և IoT-ի կիրառումը տրանսպորտում՝ խելացի և անվտանգ քաղաքների համար

«Andron-ը մշտապես հետևում է ոլորտի նորամուծություններին ու պատրաստ է դրանք կիրառել Հայաստանում և տարածաշրջանում՝ նպաստելով կայուն և խելացի տրանսպորտային լուծումների զարգացմանը։ Այս կոնգրեսը լավ հարթակ էր ծանոթանալու այդ նորամուծություններին, քննարկել կարևոր հարցեր ու ներկայացնել Andron ընկերությունը՝ որպես ոլորտի առաջատար և նորարարական մոտեցումների կրող»,- նշեց Արտյոմ Պետրոսյանը։

Shtigen Group-ի մաս կազմող Andron ընկերությունը շարունակելու է իր ներդրումը e-mobility-ի զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ ընդլայնելով համագործակցության շրջանակն ու աշխարհագրությունը։