Ջերմային պոմպերը եկել են փոխելու ջեռուցման ու հովացման ավանդական համակարգերի մասին պատկերացումները։
Արտաքինից օդորակչին շատ նման այս սարքը տեղադրվում է դրսում՝ ամրացվելով պատին կամ գետնին։ Այս սարքն օդից, հողից կամ ջրային ավազանից վերցնում է սառը կամ տաք օդը՝ վերածելով այն հակառակ՝ տաք կամ սառը օդի՝ բնակարանում ապահովելով ջեռուցում կամ հովացում՝ կախված հրահանգից։ Արդյունքում՝ հնարավոր է դառնում առնվազն 2.5 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը։
Ինչպե՞ս է աշխատում ջերմային պոմպը
Ջերմային պոմպը հիանալի աշխատում է տաք հատակի, բոլոր տեսակի տաքացուցիչների, ռադիատորների հետ։ Հիմնվելով տաքացուցիչների տեխնիկական առանձնահատկությունների վրա՝ տարբեր են ջերմային պոմպի առաջարկվող հզորությունները։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե լինեն չնախատեսված դեպքեր և ջերմային պոմպի հաշվարկված հզորությունը չբավարարի, այն կհամատեղի իր աշխատանքը տանը առկա էլեկտրական կամ գազային ջեռուցման համակարգերի հետ՝ չստեղծելով անհարմարություններ։
Որպեսզի պոմպը ձմռանն անդադար չաշխատի, խնայողությունն էլ մեծանա, տեղադրվում է հավելյալ ջրի բաք, որը պահպանում է ջերմային էներգիան՝ ջեռուցման համար շրջանառելու նպատակով։
Օրինակ՝ 1կՎտժ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կարելի է ստանալ մինչև 4 և ավելի կՎտժ ջերմային էներգիա։ Այս առավելությունը կոչվում է COP (Coefficient of performance), որը նշված պարագայում կազմում է՝ COP=4. որքան փոքր է դրսի օդի և ներսի ջրի ջերմաստիճանների տարբերությունը, այդնան մեծ է COP-ը։
Ի դեպ, ջերմային պոմպի աշխատանքը իդեալական համադրվում է արևային կայանի հետ։ Արևային համակարգն անվճար արտադրում է էլեկտրաէներգիա, որը սնուցում է ջերմային պոմպի և տան մնացած կենցաղային տեխնիկայի աշխատանքը։
Առավելությունները՝
Էներգախնայող է․ գազի նկատմամբ՝ 1․2 անգամ, էլ․էներգիայի նկատմամբ՝ 3․3 անգամ
Անվտանգություն և հուսալիություն․ աշխատում է մինչև -25-30 ℃-ի պայմաններում
Անկախություն ենթակառուցվածքներից և չվերականգնվող ռեսուրսներից
Բազմաֆունկցիոնալություն․ ջեռուցում, հովացում, տաք ջուր
Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիական լուծում․ ջերմային պոմպերը կտրուկ նվազեցնում են ջերմոցային գազերի արտանետումները
Երկարակեցություն. պատշաճ սպասարկման դեպքում կարող են ավելի երկար կյանք ունենալ, քան ավանդական համակարգերը
Անաղմուկ է
Աշխատում է միաֆազ և եռաֆազ համակարգերում
Բարելավում է նաև օդի որակը․ եթե ավանդական ջեռուցման կամ օդի սառեցման համակարգերը չորացնում են ստեղծում են օդը, ապա այս սարքը պահում է օդում հարաբերական խոնավություն
Կառավարվում է նաև առցանց
Shtigen ընկերությունն առաջարկում է հանրահայտ Sunrain ընկերության 6-36 կՎտ հզորությամբ, միաֆազ և եռաֆազ ջերմային պոմպեր, որոնք առավելագույնս ծախսում են 4․5-5 կՎտ էլեկտրաէներգիա (150քմ տարածքի համար)։
Sunrain ապրանքանիշի հետ Shtigen-ն ունի տարիների վստահելի գործընկերային հարաբերություններ։