Call Us: +374 91 19 28 18
Solar Summit 2019

Solar Summit 2019

Մայիսի 14-ին, տեղի ունեցավ մեր գործընկեր Ամերիաբանկի կողմից կազմակերպված Արևային էներգետիկայի համաժողովը։

Համաժողովի նպատակն էր բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին, արևային էլեկտրակայանների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին, առկա փորձին և տեղում ստանալ ամբողջական խորհրդատվություն արևային էներգիայի օգտագործման ողջ գործընթացի վերաբերյալ: Քննարկման կարևորագույն թեմաներից էր GEFF-ի (Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի) կողմից ֆինանսավորվող 20% քեշբեքի ծրագիրը, որը հնարավորություն է տալիս hետ ստանալ արևային տեխնոլոգիաների ձեռք բերման համար տրամադրված վարկի մայր գումարի 20%-ը և տնօրինել այն ըստ հայեցողության։

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած պանելային քննարկմանը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանի, GEFF-ի տեխնիկական խորհրդատու Վարդան Խաչատրյանի, Ամերիաբանկի Լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Զարուհի Բոստանջյանի հետ մեկտեղ գործարարների հարցերին պատասխանեց նաև «Շտիգեն»-ի հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը։

Բոլոր իրավաբանական անձանց կոչ ենք անում օգտվել նշված քեշբեքի ծրագրից, ինչը հնարավորություն կտա նվազեցնել կամ զրոյին մոտեցնել էներգետիկ ծախսերը՝ գրեթե չավելացնելով ընկերության վարկային բեռը։ Անվճար տեխնիկական ու ֆինանսական խորհրդատվության համար դիմեք մեզ +374 11 23 00 23 հեռախոսահամարով։

 

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.