Call Us: +374 91 19 28 18

Ծավալելով իր գործունեությունը վերականգնողական էներգետիկայի ոլորտում՝ «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերությունը որդեգրեց իր առաքելությունը՝  արևային էներգետիկայի լուծումները հասանելի դարձնել  հայ ընտանիքներին՝ նպաստելով էներգետիկ անկախությանը և խթանելով էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում: Արևային էներգետիկան մեծ ներուժ ունի Հայաստանում, իսկ ներկրվող ավանդական էներգիայի աղբյուրներից կախվածությունը դրա զարգացումն առավել արդիական են դարձնում Հայաստանի համար:

Գազի և էլեկտրաէներգիայի գները շարունակաբար աճում են, մինչդեռ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անվտանգ և արդյունավետ օգտագործել արևային էներգիան յուրաքանչյուիս տանը:

Մենք համողված ենք, որ ապագան նոր տեխնոլոգիաներինն է, և մենք այստեղ ենք, որ այդ տեխնոլոգիաները հասանելի դարձնենք մասնավոր տների, ինչպես նաև բիզնեսների համար՝ նվազեցնելով նրանց ծախսերը, բարձրացնելով նրանց անկախությունը ավանդական էներգիայի աղբյուրներից և աջակցելով անցում կատարելու էկոլոգիապես առավել մաքուր և անվտանգ համակարգերի:

ՇՏԻԳԵՆ ընկերության հիմնական արտադրանքն է տարբեր աստիճանի բարդության արևային ջեռուցման լուծումներ՝ սկսած ամենահասարակ ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչներից մինչև բարդ արևային ջեռուցման համակարգեր, որոնք ինտեգրվում են տան ընդհանուր կլիմայի կառավարման համակարգում:

ՇՏԻԳԵՆ-ը հանդիսանում է SunRain ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում: Մենք իրականացնում ենք արևային համակարգերի հետ կապված բոլոր աշխատանքները՝ սկսած նախագծումից, վաճառքից, տեղադրումից մինչև հետվաճառքային սպասարկում: Մեր արևային ջրատաքացուցիչ սարքավորումն ունի 5 տարվա որակի երաշխիք արտադրողից, և մենք ապահովում ենք մեկ տարվա անվճար սպասարկում:

Զանգահարեք մեզ +374 11 23 00 23 հեռախոսահամարով և ձեր արևային ջեռուցման համակարգի նախագծում ստացեք անվճար խորհրդատվություն մեր բարձրակարգ մասնագետների կողմից:

Մենք այստեղ ենք անվճար արևային էներգիան Ձեզ հասցնելու համար:

 

from SHTIGEN

Մենք արդեն օգնել ենք բազում հաճախորդների Երևանում և Հայաստանի այլ մարզերում ստանալ անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա: Մեր աշխատանքների որոշ մասին կարող եք ծանոթանալ ստորև.

Ծանոթացեք մեր վերջին աշխատանքներին

Արևային էլեկտրակայան ԱնտարեսումԱրևային էլեկտրակայան Անտարեսում
Արևային էլեկտրակայան Անտարեսում

«Անտարես» տպարանում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է 70,2 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Տեղադրվել [read more]

Արևային կայան Ռենդերֆորեսթում | B2BԱրևային կայան Ռենդերֆորեսթում | B2B
Արևային կայան Ռենդերֆորեսթում | B2B

Ռենդերֆորեսթ ընկերության գրասենյակի տանիքին  «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից տեղադրվել է  9,4 ԿՎտ դրվածքային [read more]

«Շտիգեն»-ը Արարատի  մարզում«Շտիգեն»-ը Արարատի  մարզում
«Շտիգեն»-ը Արարատի մարզում

Արարատի մարզում  գրեթե գյուղ ու քաղաք  չկա, որտեղ չեն տեղադրվել «Շտիգեն» ջրատաքացուցիչներ կամ արևային [read more]