Call Us: +374 91 19 28 18
Ամփոփում ենք «Շտիգեն Քիդս» նախագծի առաջին փուլը

Ամփոփում ենք «Շտիգեն Քիդս» նախագծի առաջին փուլը

2018 թվականի ամռանը մեկնարկած «Շտիգեն Քիդս» նախագծն արդեն տվել է իր առաջին պտուղները։ Նախագծի մասը կազմող «Վերականգնվող էներգետիկայի հիմունքները» խորագրով դասընթացին մասնակցել է 5-ից 12-րդ դասարանի 770 աշակերտ, որից 650-ը՝ առցանց տարբերակով։ Մասնակիցել են Հայաստանի բոլոր մարզերի ու Արցախի աշակերտները։ Հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերել Լոռվա, Արմավիրի, Տավուշի և Արագածոտնի մարզերը։ Դասընթացի վերջում բոլոր աշակերտները լրացրել են ստացած գիտելիքները ամրապնդող և ստուգող առցանց թեստ, որի արդյունքներով մասնակիցների 47%-ը ստացել է գերազանց գնահատական։ Ամենաբարձր միջին գնահատականը ստացել են 9-րդ դասարանի աշակերտները, իսկ ամենամեծ  մասնակցությունը ցուցաբերել են 7-րդ դասարանցիները։ Դասընթացը հետաքրքրություն է առաջացրել ինչպես 3-րդ դասարանցիների, այնպես էլ ուսանողների շրջանում։ Հատկանշական է նաև Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների հետաքրքրվածությունը դասընթացի նկատմամբ։

Հիշեցնենք, որ «Շտիգեն Քիդս» նախագծի «Վերականգնվող էներգետիկայի հիմունքները» կուրսը բաղկացած է 6 դաս-տեսահոլովակներից, որտեղ երեխաների համար պարզ և մատչելի լեզվով ներկայացված են վերականգնվող էներգիայի աղբյուրները և դրանց նշանակությունը, էներգախնայողության ուղղությունները և հասանելի գործիքակազմը, էլեկտրականության հիմունքները, արևային էներգետիկայի երկու ուղղությունները և այլն։ Դասընթացում կան բազմաթիվ խորհուրդներ՝ ինչպես սեփական տունը դարձնել էներգաարդյունավետ նվազագույն միջոցներով, հետևաբար այն հետաքրքիր կլինի նաև ավելի ավագ քաղաքացիների համար։ Նախագիծը ունի շարունակական բնույթ։ Շուտով կմեկնարկի նաև «Շտիգեն Քիդս»-ի  2-րդ փուլը, որի շրջանակներում աշակերների որոշ մասը կստանա հնարավորություն սեփական ձեռքերով հավաքել արևային ֆոտովոլտային վահանակներ։ Բոլոր անհրաժեշտ կցամասերը կտրամադրվեն «Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից։

Շնորհակալություն ենք հայտնում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ղեկավարությանը, ինչպես նաև խմբակավարներին՝ «Շտիգեն Քիդս» նախագիծը սեփական ծրագրի մեջ ներառելու համար։

«Շտիգեն Քիդս» նախագծի մեկնարկի մասին կարող եք կարդալ այստեղ,  դասընթացի մասին այստեղ ։ Տեսահոլովակները այստեղ։ Թեստը կարող եք լրացնել այստեղ։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.