Call Us: +374 91 19 28 18
Արևային կայան Ռենդերֆորեսթում | B2B

Ռենդերֆորեսթ ընկերության գրասենյակի տանիքին  «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից տեղադրվել է  9,4 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայան, որը տարեկան կարտադրի մոտ  15հազար կՎտժ էլեկտրաէներգիա:

Արևային համակարգի շնորհիվ  գրասենյակը տարեկան կխնայի միջինում 630.000 դրամ: 

Սակայն, ինչպես նշում է Ռենդերֆորեսթի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը,  նոր գրասենյակի նախագծման ժամանակ առաջնային նպատակ է եղել մնալ հնարավորինս կանաչ շենք՝ նվազագույն վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ 

Հավելենք, որ արևային էլեկտրակայանի շնորհիվ չարտազատված ածխաթթու գազի ծավալը կկազմի տարեկան 6,6 տոննա։ 

Շնորհավորում ենք գրասենյակի բացման կապակցությամբ և  մաղթում ենք արևային ու կանաչ աշխատանքային մթնոլորտ !