Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացուցիչներ  Կալավան համայնքում

Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության հեռավոր գյուղերից մեկում՝ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում «Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից տեղադրված արևային ջրատաքացուցիչները։ Այս ջրատաքացուցիչները  ձեռք են բերվել «Լաս Վեգասի հայ-ամերիկյան մշակութային հասարակություն»  շահույթ չհետապնդող ընկերության ֆինանսավորմամբ և Kalavan – Time Land -ի հիմնադիր-տնօրեն  Ռոբերտ Ղուկասյանի գործուն աջակցությամբ:

Shtigen ջրատաքացուցիչները տեղադրվել են համայնքի ընտանիքների և թոշակառուների համար, ովքեր նախկինում ջուրը տաքացնում էին ձմռանը՝ փայտի վառարաններով, գազի բալոնով, ամռանը՝ հոսանքով, ինչը մի քանի անգամ ավելացնում էր կոմունալ ծախսերը:

Հունվար ամսին, ցերեկային ժամերին, ինչպես նշեցին Կալավանի բնակիչները, արևային ջրատաքացուցիչներում ջրի ջերմաստիճանը կազմել է +70-ից +80 աստիճան ըստ Ցելսիուսի։

Հիշեցնենք, որ Կալավան համայնքը գազաֆիկացված չէ: Արևային ջրատաքացուցիչները հնարավորություն կտան  տաք ջուր ունենալու առանց որևէ ծախսի: Բացի այդ, ջրատաքացուցիչները լիովին անվտանգ են բնապահպանական տեսանկյունից։

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

Միաժամանակյա խնայողություն ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար

Արևային էներգիա մանկապարտեզների համար

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը խնայում է արևային էներգետիկայի հաշվին

Արևային ջրատաքացման համակարգ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում

Ֆոտովոլտային կայան՝ Կապան Մոլ առևտրի կենտրոնում

Արևային գերխոշոր էլեկտրակայան ևս մի ձկնաբուծարանի համար

«Մուսալեռ»-ի յուրահատուկ արևային էլեկտրակայանը

Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը

«Շտիգեն»-ի շարժական արևային հիբրիդային էլեկտրակայան

Արևային ջրատաքացուցիչ և էլեկտրակայան Շատին համայնքում

Արևային էլեկտրակայան և ջրատաքացուցիչ Մերձավան համայնքում

Արևային էլեկտրակայան Kstar ինվերտերով

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/