Call Us: +374 91 19 28 18

Գանձակի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ  2018թ․ ապրիլի վերջին «Շտիգեն» ընկերության կողմից հանձնվել է շահագործման արևային կայան, որի  դրվածքային հզորությունը 10 կՎտ է։ Արևային կայանը բաղկացած է մոնոկրիստալային տիպի վահանակներից և 2 հատ 5 կՎտ հզորությամբ KStar փոխակերպիչներից (ինվերտերներից) (հիշեցնենք, որ «Շտիգեն» ընկերությունը KStar ինվերտերների էքսկլյուզիվ ներկայացուցիչն է տարածաշրջանում)։

Արևային համակարգը տարեկան կարտադրի մոտ 15 հազար կՎտ*ժ էլեկտրաէներգիա, իսկ չարտազատված ածխաթթու գազի ծավալը տարեկան կկազմի 6,9 տոննա։ Համայնքապետ Արմեն Պողոսյանը  հայտնեց իր գոհունակությունը թե՛ կատարված աշխատանքների, թե՛ ընդհանուր կայանի աշխատանքի վերաբերյալ։

Ինչպես նշեց համայնքապետը` տեղադրման օրվանից (2018թ․ ապրիլի վերջ) մինչև հունվար ամիսը կայանը արտադրել է 12հազար կՎտ*ժ էլեկտրաէներգիա, ինչը զգալիորեն կրճատել է ծախսերը։ Այդ ժամանակահատվածում Գանձակի մշակույթի կենտրոնի էլեկտրաէներգիայի ծախսերը կազմել են մոտ 25հազար կՎտ*ժ, որից 12հազարը՝ արևային կայանի շնորհիվ խնայվել է։ Արեգակնային համակարգի շնորհիվ խնայողությունը դրամական արտահայտությամբ տարեկան  կկազմի 650․000 դրամ։

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

Արևային ջրատաքացուցիչներ Կալավան համայնքում

Միաժամանակյա խնայողություն ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար

Արևային էներգիա մանկապարտեզների համար

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը խնայում է արևային էներգետիկայի հաշվին

Արևային ջրատաքացման համակարգ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում

Ֆոտովոլտային կայան՝ Կապան Մոլ առևտրի կենտրոնում

Արևային գերխոշոր էլեկտրակայան ևս մի ձկնաբուծարանի համար

«Մուսալեռ»-ի յուրահատուկ արևային էլեկտրակայանը

Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը

«Շտիգեն»-ի շարժական արևային հիբրիդային էլեկտրակայան

Արևային ջրատաքացուցիչ և էլեկտրակայան Շատին համայնքում

Արևային էլեկտրակայան և ջրատաքացուցիչ Մերձավան համայնքում

Արևային էլեկտրակայան Kstar ինվերտերով

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/