Call Us: +374 91 19 28 18
Արևային էներգիա մանկապարտեզների համար

Արևային էներգետիկան խնայողության միջոց է ոչ միայն տնային տնտեսությունների ու գործարարների, այլև հասարակական նշանակության շինությունների՝ այդ թվում մանկապարտեզների համար։ Վերջերս «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից արևային համակարգեր են տեղադրվել նաև «Խորամանկապարտեզ»-ի սաների և ողջ անձնակազմի կարիքները հոգալու համար:
Տեղադրվել է ինչպես արևային ջրատաքացուցիչ, այնպես էլ արևային էլեկտրակայան: Կիրառվել են արևային մոդուլներ արտադրող համաշխարհային առաջատարներից Talesun (Թելսան) ընկերության պոլիկրիստալային տիպի A դասի վահանակները: Վահանակների (պանելների) դրվածքային հզորությունը 10 կՎտ է, ինչը նշանակում է, որ մանկապարտեզը տարեկան կունենա ավելի քան 16000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա: Արևային վահանակների արտադրած հաստատուն հոսանքը փոփոխականի վերածելու համար տեղադրվել է Kstar ընկերության 10կՎտ հզորությամբ եռաֆազ ինվերտեր (փոխակերպիչ սարք): Արևային համակարգի խնայողությունը դրամական արտահայտությամբ կազմում է ավելի քան 670.000 ՀՀ դրամ: Այս համակարգի շնորհիվ ածխաթթու գազի արտանետումները շրջակա միջավայր կկրճատվեն տարեկան 7,15 տոննայով: Արևից տաք ջուր ստանալու համար տեղադրված Shtigen ջրատաքացուցիչը, որն ունի 300լ ծավալ, խնայում է տարեկան մինչև 144000դրամ:
Արևային համակարգերն ունեն նաև կրթական նշանակություն փոքրիկների համար: Նրանք արդեն իսկ վաղ տարիքից ծանոթանում են վերականգվող էներգիային, ավելի հոգատար են դառնում բնության նկատմամբ և սովորում են պահպանել շրջակա միջավայրը:
Եթե հետաքրքրված եք վերականգնվող էներգիայով, կարող եք դիտել Շտիգեն Քիդս նախագծի շրջանականերում նկարահանված օնլայն անվճար դասընթացը՝ բաժանորդագրվելով մեր յութուբյան էջին:
Սեփական արևային էլեկտրակայանը կամ ջրատաքացման համակարգն ունենալու ցանկության դեպքում անվճար խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով  +347 11 23 00 23 հեռախոսահամարներով։

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը խնայում է արևային էներգետիկայի հաշվին

Արևային ջրատաքացման համակարգ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում

Ֆոտովոլտային կայան՝ Կապան Մոլ առևտրի կենտրոնում

Արևային գերխոշոր էլեկտրակայան ևս մի ձկնաբուծարանի համար

«Մուսալեռ»-ի յուրահատուկ արևային էլեկտրակայանը

Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը

«Շտիգեն»-ի շարժական արևային հիբրիդային էլեկտրակայան

Արևային ջրատաքացուցիչ և էլեկտրակայան Շատին համայնքում

Արևային էլեկտրակայան և ջրատաքացուցիչ Մերձավան համայնքում

Արևային էլեկտրակայան Kstar ինվերտերով

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/