Call Us: +374 91 19 28 18
Արևային էներգետիկայի թիվ 1 հարկատուն Արևային էներգետիկայի թիվ 1 հարկատուն

Արևային էներգետիկայի թիվ 1 հարկատուն

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է «2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծությունների» ցանկը: Հպարտ ենք տեղեկացնել, որ սույն ցանկում «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերությունը վճարված 268 միլիոն 530 հազար ՀՀ դրամ ընդհանուր հարկերով զբաղեցնում է 553-րդ հորիզոնականը՝ հանդիսնալով Հայաստանի N1 արևային ընկերությունը նաև վճարված հարկերի ցուցանիշով: 2019 թվականին «Շտիգեն»-ը շարունակելու է նույն եռանդով արևայնացնել Հայաստանն ու Արցախը ներդնելով ամենաարդյունավետ տեխնոլոգիաները լավագույն գներով, բարձրացնելով բնակչության կենսամակարդակը, երկրների էներգետիկ անվտանգությունը, պաշտպանելով շրջակա միջավայրը։

Ամփոփում ենք «Շտիգեն Քիդս» նախագծի առաջին փուլը Ամփոփում ենք «Շտիգեն Քիդս» նախագծի առաջին փուլը

Ամփոփում ենք «Շտիգեն Քիդս» նախագծի առաջին փուլը

2018 թվականի ամռանը մեկնարկած «Շտիգեն Քիդս» նախագծն արդեն տվել է իր առաջին պտուղները։ Նախագծի մասը կազմող «Վերականգնվող էներգետիկայի հիմունքները» խորագրով դասընթացին մասնակցել է 5-ից 12-րդ դասարանի 770 աշակերտ, որից 650-ը՝ առցանց տարբերակով։ Մասնակիցել են Հայաստանի բոլոր մարզերի ու Արցախի աշակերտները։ Հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերել Լոռվա, Արմավիրի, Տավուշի և Արագածոտնի մարզերը։ Դասընթացի վերջում բոլոր աշակերտները լրացրել են ստացած գիտելիքները ամրապնդող և ստուգող առցանց թեստ, որի արդյունքներով մասնակիցների 47%-ը ստացել է գերազանց գնահատական։ Ամենաբարձր միջին գնահատականը ստացել են 9-րդ դասարանի աշակերտները, իսկ ամենամեծ  մասնակցությունը ցուցաբերել են 7-րդ դասարանցիները։ Դասընթացը հետաքրքրություն է առաջացրել ինչպես 3-րդ դասարանցիների, այնպես էլ ուսանողների շրջանում։ Հատկանշական է նաև Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների հետաքրքրվածությունը դասընթացի նկատմամբ։

Հիշեցնենք, որ «Շտիգեն Քիդս» նախագծի «Վերականգնվող էներգետիկայի հիմունքները» կուրսը բաղկացած է 6 դաս-տեսահոլովակներից, որտեղ երեխաների համար պարզ և մատչելի լեզվով ներկայացված են վերականգնվող էներգիայի աղբյուրները և դրանց նշանակությունը, էներգախնայողության ուղղությունները և հասանելի գործիքակազմը, էլեկտրականության հիմունքները, արևային էներգետիկայի երկու ուղղությունները և այլն։ Դասընթացում կան բազմաթիվ խորհուրդներ՝ ինչպես սեփական տունը դարձնել էներգաարդյունավետ նվազագույն միջոցներով, հետևաբար այն հետաքրքիր կլինի նաև ավելի ավագ քաղաքացիների համար։ Նախագիծը ունի շարունակական բնույթ։ Շուտով կմեկնարկի նաև «Շտիգեն Քիդս»-ի  2-րդ փուլը, որի շրջանակներում աշակերների որոշ մասը կստանա հնարավորություն սեփական ձեռքերով հավաքել արևային ֆոտովոլտային վահանակներ։ Բոլոր անհրաժեշտ կցամասերը կտրամադրվեն «Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից։

Շնորհակալություն ենք հայտնում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ղեկավարությանը, ինչպես նաև խմբակավարներին՝ «Շտիգեն Քիդս» նախագիծը սեփական ծրագրի մեջ ներառելու համար։

«Շտիգեն Քիդս» նախագծի մեկնարկի մասին կարող եք կարդալ այստեղ,  դասընթացի մասին այստեղ ։ Տեսահոլովակները այստեղ։ Թեստը կարող եք լրացնել այստեղ։

Shtigen-ի մատակարարը ավելացնում է արտադրական հզորությունները Shtigen-ի մատակարարը ավելացնում է արտադրական հզորությունները

Shtigen-ի մատակարարը ավելացնում է արտադրական հզորությունները

Ֆոտովոլտային համաշխարհային շուկան լուսաբանող PV Magazine ամսագիրը գրում է, որ փետրվարի 5-ին՝ չինական օրացույցային տարվա առաջին օրը, «Շտիգեն Էներգետիկ Համակարգեր» ընկերության ռազմավարական գործընկեր Talesun-ը (Թելսան), ում էքսկլյուզիվ ներկայացուցիչն է տարածաշրջանում SHTIGEN-ը, հայտատարեց Թաիլանդի և Չինաստանի իր գործարաններում ֆոտովոլտային (ՖՎ) բջիջների  արտադրական հոսքագծերի վերազինման գործընթացի մեկնարկի մասին։ Talesun-ի՝ ֆոտովոլտային բջիջների ներկայիս արտադրական հզորությունը 4ԳՎ է, ներառյալ 1ԳՎտ Թաիլանդի գործարանի հզորությունը։ Վերազինման ծրագրի ներդրման նպատակն է mono PERC բջիջներով (Ֆոտովոլտային բջիջների ժամանակակից ամենաարդյունավետ տարբերակը) արտադրական հզորությունը հասցնել 3ԳՎտ-ի՝ ընդգրկելով Թաիլանդի գործարանի ամբողջ արտադրական հզորությունը, ինչը  2019թ-ի վերջին զգալիորոն կավելացնի ապրանքատեսականու մեջ mono PERC-ի չափաբաժինը:

Միևնույն ժամանակ, Talesun-ը պլանավորել է նաև ներկայիս կրիստալային հոսքագծերը փոխարինել կիսակրիստալայինով: 72 բջիջ ունեցող պոլիկիսակրիստալային մոդուլի (ֆոտովոլտային վահանակ) հզորութունը  կլինի 350Վտ, իսկ մոնոկրիստալայինը՝ 390Վտ։ Այս տիպի կիսակրիստալային մոդուլները կհամապատասխանեն շուկայի պահանջներին բարձր հզորությամբ մոդուլների համար, և կդառնան ՖՎ շուկայի հաջորդ թրենդը: Աութսորսինգային հավելյալ հզորության՝ 3ԳՎտ-ի հետ մեկտեղ,  2019թ.-ին Talesun-ը կունենա ընդհանուր 8ԳՎտ մոդուլ արտադրելու հզորություն, որի մեծ մասը կկազմի բարձր արդյունավետությամբ ապրանքատեսականին:

«Շտիգեն» ընկերության ռազմավարական գործընկեր Talesun ընկերությունը, որը հիմնադրվել է 2010 թվականին Չինաստանում, զբաղվում է  ֆոտովոլտային բջիջների և վահանակների արտադրությամբ, ինչպես նաև արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցմամբ։ Talesun-ը այժմ ունի 4ԳՎտ ՖՎ բջիջների և 5ԳՎտ ՖՎ մոդուլների արտադրական հզորություն: Լինելով ոչ միայն ֆոտովոլտային բջիջների ու մոդուլների արտադրող, այլ նաև արդյունաբերական կայաններ նախագծող և կառուցող ընկերություն (EPC company)՝ Talesun-ը  նախատեսել է 6 GW ՖՎ կայանների կառուցում ամբողջ աշխարհում, ներառյալ նաև Արգենտինայում 300 ՄՎտ հզորությամբ կայանը, որը կդառնա Հարավային Ամերիկայի ամենախոշոր արևային էլեկտրակայանը։

Աղբյուրը՝ https://www.pv-magazine.com/

Ծառայում ենք Հայոց Բանակին!!! Ծառայում ենք Հայոց Բանակին!!!

Ծառայում ենք Հայոց Բանակին!!!

«Շտիգեն» ընկերության ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Հայոց Բանակի 27-ամյա տարեդարձը։ Մաղթում ենք մեր զինվորներին և հրամանատարներին ոգու տոկունություն, խիզախություն և քաջառողջություն։

 

Նկարներից մեկում «Շտիգեն» ընկերության՝ սահմանի համար մշակված արևային էլեկտրակայանն է, որը սահմանապահներին հնարավորություն է տալիս լիցքավորել էլեկտրական սարքերը այն վայրերում, որտեղ չկա էլեկտրամատակարարում։ Մյուս նկարներում ՇԱԿ1-ն է՝ Հայաստանի առաջին լիովին շարժական արևային էլեկտրակայանը։ Այն նախատեսված է էլեկտրաէներգիա մատակարարել ցանկացած օբյեկտի, այդ թվում՝ պաշտպանական, որը ինչ-ինչ պատճառներով զուրկ է էլեկտրամատակարարումից։

 

Մենք վստահ ենք, որ արևային էներգետիկան մեծ դերակատարություն ունի ոչ միայն Հայաստանի և Արցախի էներգետիկ, այլև ֆիզիկական անվտանգության բարձրացման գործում և կանենք առավելագույնը այդ ցուցանիշները բարելավելու համար։

Վերականգնվող էներգետիկան աշխարհի առաջատար աշխատաշուկաներից մեկը Վերականգնվող էներգետիկան աշխարհի առաջատար աշխատաշուկաներից մեկը

Վերականգնվող էներգետիկան աշխարհի առաջատար աշխատաշուկաներից մեկը

Վերականգնվող էներգիայի ոլորտում զբաղվածների 32%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, իսկ ընդհանուր էներգետիկայի ոլորտում նրանց տեսակարար կշիռը կազմում է 22%։ Այնուամենայնիվ, վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատող կանանց մասնակցությունը գիտությանը, տեխնոլոգիային, իժեներինգին առնչվող գործերում ավելի ցածր է, քան ադմինիստրատիվ աշխատանքներում։ Այս տեղեկատվությունը տեղ է գտել Միջազգային վերականագնվող էներգիայի գործակալության (IRENA-ի) հաշվետվությունում։

IRENA-ն  պնդում է, որ վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատատեղերի թվաքանակը կարող է ավելանալ՝ 2017 թ-ի 10,3 միլիոնից հասնելով 29մլն 2050թ․-ին։ Աշխարհում վերականգնվող էներգիայի շարունակական տարածումը հնարավորություն է ստեղծում բացել նոր աշխատատեղեր և փոխել էներգայի արտադրության և տեղաբաշխման  բոլոր ուղիները։

Վերականգնվող էներգիայի աղբյուրները  ունեն արժեքային շղթայի ձևավորման տարբեր հնարավորություններ, որոնց համար պահանջվում են նոր հմտություններ։ Ցանկալի է, որ այդ հնարավորությունները լինեն հասանելի, իսկ ստացվող օգուտները բաշխվեն հավասարաչափ։

Մենք մեր փորձով կարող ենք հավաստել այս հետազոտության ճշմարտացիությունը Հայաստանում, քանի որ հիմնադրման օրվանից մինչ օրս  «Շտիգեն» ընկերության անձնակազմը բազմակի ավելացել է։

Եթե ցանկանում եք համագործակցել մեզ հետ և Ձեր ներդրումն ունենալ Հայաստանում վերականգնվող  էներգետիկայի զարգացմանը՝ կարող եք լրացնել աշխատանքի դիմումի հայտ այստեղ։

ԱՆՎՃԱՐ Թրեյնինգ բանկիրների համար (LIVE) ԱՆՎՃԱՐ Թրեյնինգ բանկիրների համար (LIVE)

ԱՆՎՃԱՐ Թրեյնինգ բանկիրների համար (LIVE)

Ինչպե՞ս գնահատել ցանկացած բիզնեսի արևայնացման ծախսերն ու եկամուտները

Հաշվի առնելով արևային էներգետիկայի ոլորտի սրընթաց զարգացումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների աճող հետաքրքրությունը տարեկան մի քանի անգամ աճող այս շուկայում՝ ոլորտի առաջատար «Շտիգեն» ընկերությունը նախաձեռնել է կարճատև ինտենսիվ օնլայն դասընթաց բանկային աշխատակիցների համար։

Դասընթացի արդյունքում դուք

✅կտիրապետեք արևային էներգետիկայի հիմունքներին,
✅արագ կգնահատեք ցանկացած բիզնեսին, հասարակական նշանակության շինությանը կամ բնակելի տանն անհրաժեշտ արևային տեխնոլոգիայի տեսակը,
✅կկարողանաք հաշվարկել արևային կայանների տեղադրման մոտավոր ծախսերը, ակնկալվող եկամուտները, ամսական վճարումները և ներդրումների հետգնման ժամկետը

Դասընթացը նախատեսված է

🔸վարկային մասնագետների,
🔸պորտֆելի կառավարիչների,
🔸բանկային պրոդուկտ մշակողների համար

Դասընթացը կանցկացնեն

«Շտիգեն»-ի Մարկետինգի տնօրեն Անի Աղաջանյանը և հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը

Օրեր։ 29/01/2019/ և 30/01/2019
Ժամը։ 17։00-19։00
Վայրը։ Առցանց
Մասնակցությունը։ Գրանցումով, ԱՆՎՃԱՐ
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/jZ9gMnof0TQwoLJ92