Երևանի բուսաբանական այգին միացել է Shtigen-ին։ Այգու էներգետիկ կարիքները հոգալու է 𝟖𝟏 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայանը, որը նաև միված է էլեկտրաէներգետիկ ծախսերի նվազեցմանը։ Ըստ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 ընկերության տնօրեն Հայկ Շեկյանի` կայանի կառուցումն առանձնահատուկ էր մի քանի պատճառներով․ «Հայաստանի բուսականության պահպանման ու խորհրդանիշ հանդիսացող կառույցներից մեկը անցում կատարեց էկոլոգիապես մաքուր էներգիայի․ սա, իրավամբ, կարևոր ձեռքբերում է։ Հպարտ ենք, որ հենց մենք կարողացանք մեր լուման ունենալ Բուսաբանական այգու բարեկարգման գործին։ Նշեմ, որ նախ վերանորոգել ենք տանիքը, ապա դրա վրա կառուցել արևային կայան։ Արդյունքում, լիարժեք կարող է շահագործվել այգու շինությունը՝ անկախ եղանակային պայմաններից»։
Այգու անբարեկարգ վիճակը խոչընդոտում էր շինության լիարժեք օգտագործումը, մասնավորապես, տեղումնառատ եղանակներին։ Shtigen ընկերությունը սկզբում կտրականապես հրաժարվեց արևային կայան տեղադրել տանիքին, քանի դեռ այն չէր հիմնանորոգվի։
«Մինչև բուն աշխատանքներին անցնելը՝ դիմել ենք արևային էներգետիկայով զբաղվող ավելի քան տասը ընկերությունների, հանդիպել բոլորի ներկայացուցիչների հետ՝ յուրաքանչյուրից ստանալով առաջարկներ։ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 ընկերությունը միակն էր, որ կտրականապես հրաժարվեց այդ տանիքի վրա արևային կայան տեղադրել, քանի դեռ այն հիմնանորոգված չէր։ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ի աշխատակիցներն իրենց վրա վերցրին նաև տանիքի կապիտալ վերանորոգման պատասխանատվությունը», — նշեց Բուսաբանական այգու տնօրեն Անահիտ Ղուկասյանը։
Արևային կայանի ձեռքբերման ծախսերը ֆինանսավորել են բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները։ Այս ներդրման արդյունքում Երևանի բուսաբանական այգին տարեկան կխնայի միջինում 𝟓,𝟔 մլն դրամ և կնպաստի շրջակա միջավայրի պաշտպանությանը, մասնավորապես, ածխաթթու գազի (𝐂𝐎𝟐) արտանետումները կկրճատվեն տարեկան մոտ 𝟓𝟐 տոննայով: Կայանը կշահագործվի առնվազն 𝟑-𝟒 տասնամյակ, թեև դրա հետգնման ժամկետը կազմում է 𝟑,𝟗 տարի։