ԱգրոՎոլտային տեխնոլոգիան հասավ Արարատի անասնաֆերմա
6 Ապրիլի, 2022
Գյուղատնտեսության ու Ֆոտովոլտային տեխնոլոգիայի սիմբիոզը Արարատում
Գյուղատնտեսությունն ու արևային էլեկտրակայանները երբեմն մրցում են միմյանց հետ՝ հողօգտագործման արդյունավետության տեսակետից։ Ֆոտովոլտային տեխնոլոգիայի քննադատները հաճախ են անհանգստություն հայտնում, որ ֆոտովոլտային տեխնոլոգիայի սրընթաց զարգացումը «կզավթի» բոլոր հողերն ու գյուղատնտեսության զարգացման համար ռեսուրս չի մնա։ Լիովին կիսելով անհանգստացողների տեսակետը, ստորև ներկայացնում ենք այդ խնդրի լուծման լավագույն տարբերակներից մեկը։
Որոշակի բարձրության վրա կառուցված այս էլեկտրակայանը ոչ միայն կօգտագործվի արևից էներգիա գեներացնելու համար, այլև անբարենպաստ եղենակային պայմաններում կծառայի որպես հարմար ծածկ կենդանիների համար։
Գյուղատնտեսությունն ու Ֆոտովոլտային տեխնոլոգիան մեկտեղված
Գյուղատնտեսության, այս պարագայում՝ անասնապահության, ու արևային էներգետիկայի սիմբիոզով կառուցված ֆոտովոլտային կայանը, որը տեսնում եք նկարներում, կոչվում է ԱգրոՎոլտային (անգլերեն՝ 𝐀𝐠𝐫𝐢𝐕𝐨𝐥𝐭𝐚𝐢𝐜𝐬)։ Այն հնարավորություն է տալիս նույն հողակտորն օգտագործել ինչպես գյուղատնտեսական նկատառումներով, այնպես էլ արևից էլեկտրաէներգիա գեներացնելու համար։ Պարզապես, այս պարագայում ֆոտովոլտային վահանակները տեղադրվում են գետնից որոշակի բարձրության վրա։
ԱգրոՎոլտային կայան անասնաֆերմայի համար
Ֆոտովոլտային այս կայանն ունի 𝟭𝟬𝟬 կՎտ դրվածքային հզորություն, որը տարեկան կապահովի ավելի քան 𝟳 մլն դրամի էլեկտրաէներգիա։ Ֆոտովոլտային վահանակների մի մասը տեղադրված է հատուկ հենասյուների վրա, ինչը հնարավորություն է տալիս կիրառել նաև վահանակների տակի հողատարածքը։ Հատկապես ամռան շոգ օրերին վահանակների ստվերը լավագույն պաշտպանիչ ծածկը կլինի կենդանիների համար։
ՖոտոՎոլտային կայան Անասնաֆերմայի համար
Իմիջիայլոց, մինչև 𝟮𝟬𝟮𝟮թ․ էլեկտրաէներգիայի սակագնի փոտրվարյան թանկացումներն այս կայանի հետգնման ժամանակահատվածը գնահատվում էր 𝟰,𝟳 տարի։ Սակայն սակագնի թանկացումը 𝟰𝟴դրամից մինչև 𝟱𝟯 դրամ նվազեցրել է նրա հետգնումը մինչև 𝟰,𝟮 տարվա։ Հաշվի առնելով, որ ֆոտովոլտային կայանների կյանքի տևողությունը գնահատվում է 𝟯𝟱-𝟰𝟬 տարի, էլեկտրաէներգիայի հերթական թանկացումները կրկին կհանգեցնեն հետգնման ժամկետի կրճատման՝ չավելացնելով էներգետիկ բեռը ընկերության համար։
Անասնաֆերմա Արարատում ԱգրոՎոլտային կայանով
ԱգրոՎոլտային կայանի կառուցումը ֆինանսավորվել է ԱԿԲԱ Լիզինգ ՈՒնիվերսալ վարկային կազմակերպության կողմից Վերականգման ու Զարգացման Եվրոպական Բանկի միջոցներով։
Կենդանիները հանգստանում են վահանակների շվաքի տակ
Կայանի գործունեության 𝟭 տարվա ընթացքում ածխաթթու գազի կրճատումը կկազմի ավելի քան 𝟲𝟬տ։ Հատկանշական է, որ այս ծավալի 𝐂𝐎𝟐 կլանելու համար հարկավոր է 𝟒𝟎-𝟔𝟎 հա սոճու անտառ։