Call Us: +374 91 19 28 18

Արևային խնայող համակարգեր՝ Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում

Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից տեղադրվել են արևային սարքավորումներ` արևային էլեկտրակայան և թերմոսիֆոն տիպի արևային ջրատաքացուցիչ։ Արևային համակարգերը տեղադրվել են «Նախակրթարաններում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ JICA-ի 2018 թվականի «Մինի Գրանտ» ծրագրի  դրամաշնորհային միջոցներով:

«Շտիգեն»-ի  կողմից տեղադրվել են արևային վահանակների շուկայի առաջատարներից  Talesun ընկերության պոլիկրիստալային տիպի մոդուլներ, ինչպես նաև Kstar ընկերության ինվերտեր (Shtigen-ը Kstar-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է տարածաշրջանում)։ Արևային կայանի դրվածքային  հզորությունը 2,6 կՎտ է, որի տարեկան արտադրած 4000կՎտ*ժ էլեկտրաէներգիայի շնորհիվ նախակրթական ուսումնական հաստատությունը կխնայի տարեկան   168 000 ՀՀ դրամ։  Մանկապարտեզի տանիքին տեղադրված կայանը կկրճատի շրջակա վիջավայր արտազատվող ածխաթթու գազի ծավալը տարեկան 1,8 տոննայով։

Տեղադրվել է նաև Shtigen ջրատաքացուցիչ 300 լիտր բաքի ծավալով: Shtigen ջրատաքացուցիչի տարեկան խնայողությունը կկազմի 100000-120000 դրամ։ Այս արևային սարքավորումը կկրճատի շրջակա միջավայր չարտազատված ածխաթթու գազի ծավալը  տարեկան մոտ 1,5 տոննայով։ Կատարված աշխատանքների վերջնական արդյունքին ծանոթանալու նպատակով Սիսիանի թիվ 4 մանկապարտեզ էին այցելել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, JICA-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ: «Շտիգեն» ընկերության Մարքեթինգի տնօրեն՝ Անի Աղաջանյանի և նախակրթարանի դաստիարակների կողմից փոքրիկ «արևների» և «ամպիկների» մասնակցությամբ  կազմակերպվել էր միջոցառում՝ կայանի բացման կապակցությամբ։

Միջոցառումը  բաց չթողնելու համար հետևեք մեր սոցիալական մեդիայի էջերին։

Հիշեցնենք, որ «Շտիգեն» ընկերությունը մեր 2 ապագաներին՝ երեխաներին ու վերականգնվող էներգետիկան, «ընկերացնելու» նպատակով հանդես է եկել  նաև ShtigenKids նախագծով։

Սիսիանում իրականացվող ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.