Երևանի բուսաբանական այգին միացել է Shtigen-ին։ Այգու էներգետիկ կարիքները հոգալու է 𝟖𝟏 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայանը, որը նաև միված է էլեկտրաէներգետիկ ծախսերի նվազեցմանը։ Ըստ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 ընկերության  տնօրեն Հայկ Շեկյանի` կայանի կառուցումն առանձնահատուկ էր մի քանի պատճառներով․ «Հայաստանի բուսականության պահպանման ու խորհրդանիշ հանդիսացող կառույցներից մեկը անցում կատարեց էկոլոգիապես մաքուր էներգիայի․ սա, իրավամբ, կարևոր ձեռքբերում է։ Հպարտ ենք, որ հենց մենք կարողացանք մեր լուման ունենալ Բուսաբանական այգու բարեկարգման գործին։ Նշեմ, որ նախ վերանորոգել ենք  տանիքը, ապա դրա վրա կառուցել արևային կայան։ Արդյունքում, լիարժեք կարող է շահագործվել այգու շինությունը՝ անկախ եղանակային պայմաններից»։