Call Us: +374 91 19 28 18
Մեկնարկեց Արցախն արևայնացնելու գործընթացը Մեկնարկեց Արցախն արևայնացնելու գործընթացը

Մեկնարկեց Արցախն արևայնացնելու գործընթացը

Սույն թվականի հունիսի 15-ին  Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերության կազմակերպած «Արևային Արցախ» թեմայով համաժողովը։ Համաժողովի նպատակն է արևային էներգետիկայի ընձեռած հնարավորությունները և կիրառման ուղղությունները հասանելի դարձնել Արցախում, նպաստել արևային էներգետիկայի ոլորտի սրընթաց զարգացմանը։ Համաժողովը մեկ տանիքի տակ էր հավաքել բոլոր շահագրգիռ կողմերին, որոշում կայացնողներին, մասնավորապես՝ պետական գործիչներին, ձեռնարկատերերին, էլ. ցանցերի ներկայացուցիչներին, բանկային համակարգի ներկայացուցիչներին:

«Արևային էներգետիկայի զարգացման օրենսդրական փաթեթը բոլորովին վերջերս է ընդունվել Արցախում, և մարդիկ տեղեկացվածության պակաս ունեն, կան թե՛ գերագնահատված սպասումներ և թե՛ անհիմն հոռետեսություն։ Անհրաժեշտ է այդ բացը լրացնել և ձևավորել ադեկվատ ընկալում։ Շատ կարևոր է մարդկանց իրական օրինակներով ցույց տալ արևային ներդրումների տնտեսական շահավետությունը և զերծ պահել սխալներից»,- իր բացման խոսքում ասաց «Շտիգեն» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեց ընկերության ութ տարիների աշխատանքի ընթացքում ոլորտի կուտակած փորձը իրական օրինակներով՝ հյուրանոցների, ռեստորանների, գործարանների, ձկնաբուծարանների, թռչնաֆաբրիկաների, գազալցակայանների, առևտրի կենտրոնների և այլ ոլորտի բիզնեսմեններին։ Խոսվեցին Արցախում ոլորտի զարգացման հիմնական չորս խնդիրների՝ թերահավատության, մասնագետների պակասի, ֆինանասվորման խնդիրների և բաշխիչ ցանցում առկա փորձի պակասի  մասին։ Ֆինանսական կառույցների և Արցախի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչները խոսեցին ֆինանսավորման հնարավորություններից։ Երևանից հատուկ միջոցառման համար ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը խոսեց իրենց անցած ուղուց, հաղթահարած խնդիրներից և իրենց աջակցությունը հայտնեց արցախյան գործընկեր «Արցախ էներգո»-ին ընթացակարգերը առավելագույնս հեշտ և սահուն ներդնելու համար։

Համաժողովին ներկա էին Արցախի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի գործիչներ։

«Արևային Արցախ» համաժողովին անդրադարարձել են․

«Ազատ Արցախ» հանրապետական թերթըԱՐԵՒԱՅԻՆ ԱՐՑԱԽ. ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Arcakh24.info հայկական լրատվական կայքը ․Ստեփանակերտում կայացավ «Արևային Արցախ» գործարար համաժողովը

Artsakh Press  Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով

Արցախի Հանրային Հեռուստատեսությունը։

 

«Արևային Արցախ» համաժողով «Արևային Արցախ» համաժողով

«Արևային Արցախ» համաժողով

Հունիսի 15-ին «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի կունենա Հայաստանում արևային էներգետիկայի առաջատար ընկերություններից մեկի՝ «Շտիգեն»-ի նախաձեռնած գործարար համաժողովը։

Ստորև ներկայացնում ենք  «Արևային Արցախ» համաժողովի և Արցախում արևային էներգիայի ոլորտի զարգացման  վերաբերյալ ՇՏԻԳԵՆ ընկերության ղեկավար Հայկ Շեկյանի հարցազրույցը՝ «Արցախպրես»-ին․
-Պարո՛ն Շեկյան, կխնդրեի ներկայացնել համաժողովի նպատակը, ո՞վ և ինչու՞ պետք է մասնակցի միջոցառմանը։
-Նպատակն է նպաստել արևային էներգետիկայի ոլորտի սրընթաց զարգացմանը Արցախում՝ մեկ տանիքի տակ հավաքելով բոլոր շահագրգիռ կողմերին, որոշում կայացնողներին, մասնավորապես՝ պետական գործիչներին, ձեռնարկատերերին, էլ. ցանցերի ներկայացուցիչներին, բանկային համակարգի ներկայացուցիչներին:
Արևային էներգետիկայի զարգացման օրենսդրական փաթեթը բոլորովին վերջերս է ընդունվել Արցախում, և մարդիկ տեղեկացվածության պակաս ունեն, կան թե՛ գերագնահատված սպասումներ և թե՛ անհիմն սկեպսիս։ Անհրաժեշտ է այդ բացը լրացնել և ձևավորել ադեկվատ ընկալում։ Շատ կարևոր է մարդկանց իրական օրինակներով ցույց տալ արևային ներդրումների տնտեսական շահավետությունը և զերծ պահել սխալներից։
Մենք ներկայացնելու ենք տարիների ընթացքում մեր կուտակած փորձը իրական օրինակներով՝ հյուրանոցների, ռեստորանների, գործարանների, ձկնաբուծարանների, թռչնաֆաբրիկաների, գազալցակայանների, առևտրի կենտրոնների և այլ ոլորտի բիզնեսմեններին։
-Պարո՛ն Շեկյան, Ձեր հիմնադրած «Շտիգեն» ընկերությունը արդեն 8 տարի է, ինչ ներգրավված է արևային էներգետիկայի ոլորտում։ Ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք գալ Արցախ։
-Մենք նոր չենք գալիս Արցախ։ Վաղուց ենք այստեղ գործունեություն ծավալել, շփվել ենք երկրի ղեկավարության հետ՝ հորդորելով օր առաջ ընդունել վերոնշյալ օրենսդրական փաթեթը, ունենք կատարված աշխատանքներ։ Սակայն մի կողմից օրենսդրական կարգավորման, մյուս կողմից մեր առաջարկներից օգտվելու համար Արցախի ֆինանսական շուկայում շահեկան առաջարկների բացակայության պատճառով սահմանափակվում էինք բարեգործական ծրագրերով և մասնավոր հատվածում հատվածային քայլերով։
Արևային էներգետիկայի մասին օրենսդրական փաթեթի ընդունումն ու մեր ֆինանսական գործընկերոջ հետ համատեղ ներկայացվող վարկավորման առաջարկն այսօր որակապես այլ իրավիճակ է ստեղծում Արցախում արևային էներգետիկ ոլորտի զարգացման համար, որը և մտադիր ենք իրացնել։
-Հայտնի է, որ Արցախում էլեկտրաէներգիան ավելի մատչելի է, քան Հայաստանում։ Այս հանգամանքը չի՞ սահմանափակի Ձեր ընկերության նախագծերին Արցախում։
-Ընդհանրապես լավ կլիներ եթե էլեկտրաէներգիայի սակագները լինեին միասնական։ Իրականում էլեկտրաէներգիան Արցախում է ավելի թանկ։ 220Վոլտ լարման ցանցում 1 կՎտժ էլեկտրաէներգիան Արցախում արժի 49 դրամ ցերեկային և 44 դրամ գիշերային ժամերին, իսկ Հայաստանում՝ համապատասխանաբար 45/35 դրամ/կվտժ։ Պարզապես այստեղ բնակչության համար էլեկտրաէներգիայի գինը սուբսիդավորովում է, և մարդիկ վճարում են 25 դրամ/կվտժ։
Բնականաբար, էժան սուբսիդավորված սակագինը դժվարացնում է բնակչության հատվածում աևային էլեկտրակայանների արագ տարածումը, սակայն արևային ջրատաքացուցիչները մնում են առավել քան պահանջված, դրանց հետգնման ժամկետը կկազմի 3-4 տարի և կծառայեն ավելի քան 20 տարի։
Հավելեմ, որ սուբսիդավորված 24 դրամ/կվտժ ծախսը վճարում է երկրի բյուջեն, այսինքն՝ հարկատուն։ Մեր տեղադրած յուրաքանչյուր արևային էլեկտրակայան կրճատում է այդ ընդհանուր ծախսը։ Իմ կարծիքով՝ սուբսիդավորման այս մոտեցումը պետք է տնտեսական և սոցիալական քաղաքականության արդյունավետության տեսանկյունից վերանայել, եթե մենք մարդկանց հնարավորություն տանք մատչելի վարկերով արևային կայաններ տեղադրել (այսօրվա էլ. էներգիայի ծախսի սուբսիդավորման 1-2 տարվա ֆոնդն ուղղելով արևային կայանների վարկային տոկոսների սուբսիդավորմանը կամ ձևավորեինք ռազմավարական ծրագրերի վարկավորման շրջանառու ֆոնդ) իրենց տանիքներին և օգտագործել իրենց անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակն արդեն առանց սուբսիդիաների։
Արդյունքում հարկատուների հետագա վճարումները կազատվեն պաշտպանական, տնտեսական և այլ կարևոր նպատակների համար։ Ինչ վերաբերվում է բիզնեսներին, ապա, ինչպես նշեցի, այստեղ էլենտրաէներգիան ավելի թանկ է և արևային կայանների տեղադրումը նույնիսկ ավելի շահեկան է։
-Ստեփանակերտից Երևան երթևեկելիս ճանապարհամերձ գյուղերի կտուրներին կարելի է տեսնել մեծ թվով արևային սարքեր՝ Ձեր ընկերության ապրանքանշանով։ Քանակից կարելի է եզրակացնել, որ դրանք մատչելի են։ Արդյո՞ք այդ սարքերը կարող է իրեն թույլ տալ Արցախի միջին բնակիչը։
-Այդ գյուղերը մենք անվանում ենք Արևային համայնքներ։ Այնտեղ բնակչության կեսից ավելին անցել է արևային էներգետիկայի։ Շտիգեն արևային ջրատաքացուցիչները, որ տեսել եք մեր Արևային համայնքներում, կամ գյուղացիների ասած Շտիգենները, շատ մատչելի են, մի լավ բջջային հեռախոսից ավելի էժան։ Ի տարբերություն հեռախոսի, այդ սարքերը տարեկան խնայում են միջինում 100000 դրամ և բարձրացնում ընտանիքի կյանքի որակը՝ տան կինն ունի անընդհատ տաք ջուր բոլոր կենցաղային կարիքները հոգալու համար, իսկ գյուղերում այս բարիքը միշտ չէ հասանելի։ Դրանք կարելի է ձեռք բերել ինչպես կանխիկ, այպես էլ ապառիկ վարկով՝ ընդ որում վարկի ամսական մարման չափն ավելի փոքր է լինելու սարքի ապահոված խնայողությունից։ Ապառիկը մարելուց հետո ընտանքիը տաք ջուր կստանա լիովին անվճար, դեռ 10-15 տարի։ Ես վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում նույն պատկերը տեսնելու եք նաև Արցախում՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Հադրութ և այլ ուղղությունների վրա։
Հիշեցնենք, որ «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնած «Արևային Արցախ» խորագրով համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ զանագահարելով՝ 041 19 28 18 հեռախոսահամարին:
 
Solar Summit 2019 Solar Summit 2019

Solar Summit 2019

Մայիսի 14-ին, տեղի ունեցավ մեր գործընկեր Ամերիաբանկի կողմից կազմակերպված Արևային էներգետիկայի համաժողովը։

Համաժողովի նպատակն էր բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին, արևային էլեկտրակայանների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին, առկա փորձին և տեղում ստանալ ամբողջական խորհրդատվություն արևային էներգիայի օգտագործման ողջ գործընթացի վերաբերյալ: Քննարկման կարևորագույն թեմաներից էր GEFF-ի (Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի) կողմից ֆինանսավորվող 20% քեշբեքի ծրագիրը, որը հնարավորություն է տալիս hետ ստանալ արևային տեխնոլոգիաների ձեռք բերման համար տրամադրված վարկի մայր գումարի 20%-ը և տնօրինել այն ըստ հայեցողության։

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած պանելային քննարկմանը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանի, GEFF-ի տեխնիկական խորհրդատու Վարդան Խաչատրյանի, Ամերիաբանկի Լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Զարուհի Բոստանջյանի հետ մեկտեղ գործարարների հարցերին պատասխանեց նաև «Շտիգեն»-ի հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը։

Բոլոր իրավաբանական անձանց կոչ ենք անում օգտվել նշված քեշբեքի ծրագրից, ինչը հնարավորություն կտա նվազեցնել կամ զրոյին մոտեցնել էներգետիկ ծախսերը՝ գրեթե չավելացնելով ընկերության վարկային բեռը։ Անվճար տեխնիկական ու ֆինանսական խորհրդատվության համար դիմեք մեզ +374 11 23 00 23 հեռախոսահամարով։

 

«Շտիգեն»-ի ևս մեկ համակարգային կայան ստացավ տեխնիկական բարձր եզրակացություն «Շտիգեն»-ի ևս մեկ համակարգային կայան ստացավ տեխնիկական բարձր եզրակացություն

«Շտիգեն»-ի ևս մեկ համակարգային կայան ստացավ տեխնիկական բարձր եզրակացություն

Սույն թվականի մարտի 28-ին տեղի ունեցավ այցելություն Գեղարքունիքի մարզում վերջերս շահագործման հանձնված 2 ՄՎտ գումարային հզորությամբ Արտանիշ 1 և 2 համակարգային արևային էլեկտրակայաններ։ Այցելուների շարքում էին կայանների տեխնիկական խորհրդատու Ficհtner-ի, ինչպես նաև կայանի ֆինանսավորող կողմի՝ Հայ Գերմանակնա ֆոնդի (GAF) ներկայացուցիչները: Արտանիշ 1-ի և 2-ի սեփականատիրոջ, կայանների դիզայնի ու կառուցման պատասխանու «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանի հետ միասին այցելուները շրջեցին էլեկտրակայանների տարածքում, ծանոթացան տեխնիկական լուծումներին և կայանների աշխատանքին։ Այցի նպատակն էր իրականացնել թվով երրորդ և վերջին պլանային մոնիտորինգը, որի արդյունքներով կայանները ստացան բարձր գնահատական տեխնիկական խորհրդատու Ficհtner-ի կողմից։


Եթե ցանկանում եք ներդրում կատարել արևային համակարգային կայաններում, լրացրեք այս հայտը և մենք սեղմ ժամկետում կապ կհաստատենք Ձեզ հետ։

 

 

 

Շրջայց «Կռունկ 1» համակարգային կայանում

Ս․ թ․ մարտի 18-ին, գերմանական KfW զարգացման բանկի Արևելյալ Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնակական Ասիայի  տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան, բանկի Հայաստանյան ծրագրերի համակարգող Բելլա Անդրիասյանը և «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության տնօրեն, վերականգնվող էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանը այցելեցին բանկի միջոցներով, «ԱԳԲԱ լիզինգ»-ի կողմից ֆինանսավորված, «Շտիգեն»-ի կողմից կառուցված «Կռունկ 1» համակարգային արևային էլեկտրակայան։ Հյուրերը շրջեցին կայանի տարածքում, ծանոթացան կիրառված տեխնիկական լուծումներին և կայանի՝ շահագործումից մինչև օրս արձանագրած արտադրողականության ցուցանիշներին։ Հյուրերը գոհունակություն հայտնեցին կատարված աշխատանքի և արձանագրված ցուցանիշների վերաբերյալ։ Քննարկվեցին նաև ոլորտի հետագա ֆինանսավորման հնարավորությունները, համակարգային արևային կայանների հետագա նախագծերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պակասուրդի վերացման և Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորությունները։

 

Utility scale solar PV business in Armenia from A to Z Utility scale solar PV business in Armenia from A to Z

Utility scale solar PV business in Armenia from A to Z

  • Are you interested in doing solar business in Armenia?
  • Do you plan to invest in solar farms to earn stable low risk profit?
  • Do you have free cash or just are interested in Armenian solar market?

but don’t know where to start, the Webinar scheduled for March 13 at 13:00 CET (at 12.00 UTC+0) is just for you.

Subscribe to Shtigen’s YouTube channel, then click on the bell  button and set a reminder not to miss the live event.

You will get answers about the following

  1. Investment Climate in Armenia
  2. The market of the Utility Scale Solar Power Stations(USSPS) in Armenia
  3. Productivity of the USSPS & Feed in Tariff for the USSPS in Armenia
  4. The economics of 1 to 5 MWp USSPS in Armenia
  5. Phases of USSPS project in Armenia
  6. License Application: documents and processing
  7. Procurement, construction, installation, commissioning
  8. How to become a USSPS owner in Armenia?

If you want to jump the start and build your own solar power plant, just follow this link, subscribe to Shtigen’s YouTube channel, click on the bell mark, and YouTube will remind you on March 13th at 12:00 AM (UTC 0) about webinar.

Meeting place: online

Duration: 1.5-2 hours

About the speaker: Hayk Shekyan (PhD in Economics) is the founder and CEO of Shtigen LLC, the leading solar company in Armenia. Hayk is former banker with nearly 20 year background in several Armenian financial institutions and a well known expert in Renewable Energy in Armenia. The last eight years he heads his founded Shtigen LLC.