Call Us: +374 91 19 28 18
Shtigen-ի մատակարարը ավելացնում է արտադրական հզորությունները

Shtigen-ի մատակարարը ավելացնում է արտադրական հզորությունները

Ֆոտովոլտային համաշխարհային շուկան լուսաբանող PV Magazine ամսագիրը գրում է, որ փետրվարի 5-ին՝ չինական օրացույցային տարվա առաջին օրը, «Շտիգեն Էներգետիկ Համակարգեր» ընկերության ռազմավարական գործընկեր Talesun-ը (Թելսան), ում էքսկլյուզիվ ներկայացուցիչն է տարածաշրջանում SHTIGEN-ը, հայտատարեց Թաիլանդի և Չինաստանի իր գործարաններում ֆոտովոլտային (ՖՎ) բջիջների  արտադրական հոսքագծերի վերազինման գործընթացի մեկնարկի մասին։ Talesun-ի՝ ֆոտովոլտային բջիջների ներկայիս արտադրական հզորությունը 4ԳՎ է, ներառյալ 1ԳՎտ Թաիլանդի գործարանի հզորությունը։ Վերազինման ծրագրի ներդրման նպատակն է mono PERC բջիջներով (Ֆոտովոլտային բջիջների ժամանակակից ամենաարդյունավետ տարբերակը) արտադրական հզորությունը հասցնել 3ԳՎտ-ի՝ ընդգրկելով Թաիլանդի գործարանի ամբողջ արտադրական հզորությունը, ինչը  2019թ-ի վերջին զգալիորոն կավելացնի ապրանքատեսականու մեջ mono PERC-ի չափաբաժինը:

Միևնույն ժամանակ, Talesun-ը պլանավորել է նաև ներկայիս կրիստալային հոսքագծերը փոխարինել կիսակրիստալայինով: 72 բջիջ ունեցող պոլիկիսակրիստալային մոդուլի (ֆոտովոլտային վահանակ) հզորութունը  կլինի 350Վտ, իսկ մոնոկրիստալայինը՝ 390Վտ։ Այս տիպի կիսակրիստալային մոդուլները կհամապատասխանեն շուկայի պահանջներին բարձր հզորությամբ մոդուլների համար, և կդառնան ՖՎ շուկայի հաջորդ թրենդը: Աութսորսինգային հավելյալ հզորության՝ 3ԳՎտ-ի հետ մեկտեղ,  2019թ.-ին Talesun-ը կունենա ընդհանուր 8ԳՎտ մոդուլ արտադրելու հզորություն, որի մեծ մասը կկազմի բարձր արդյունավետությամբ ապրանքատեսականին:

«Շտիգեն» ընկերության ռազմավարական գործընկեր Talesun ընկերությունը, որը հիմնադրվել է 2010 թվականին Չինաստանում, զբաղվում է  ֆոտովոլտային բջիջների և վահանակների արտադրությամբ, ինչպես նաև արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցմամբ։ Talesun-ը այժմ ունի 4ԳՎտ ՖՎ բջիջների և 5ԳՎտ ՖՎ մոդուլների արտադրական հզորություն: Լինելով ոչ միայն ֆոտովոլտային բջիջների ու մոդուլների արտադրող, այլ նաև արդյունաբերական կայաններ նախագծող և կառուցող ընկերություն (EPC company)՝ Talesun-ը  նախատեսել է 6 GW ՖՎ կայանների կառուցում ամբողջ աշխարհում, ներառյալ նաև Արգենտինայում 300 ՄՎտ հզորությամբ կայանը, որը կդառնա Հարավային Ամերիկայի ամենախոշոր արևային էլեկտրակայանը։

Աղբյուրը՝ https://www.pv-magazine.com/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.