Call Us: +374 91 19 28 18

Մենք հավատում ենք, որ նոր գաղափարներ և տեսլական ունեցող պայծառ ու ապագային հավատով նայող անձնավորություններն են ցանկացած մրցունակ բիզնեսի շարժիչ ուժը: Այդ իսկ պատճառով հրավիրում ենք համատեղ աշխատանքի բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ վերականգնվող էներգետիկան մեծ ներուժ ունի Հայաստանում և կարող է բարելավել սովորական մարդկանց կյանքը և բիզնեսների գործունեությունը Հայաստանում:

Մենք  առաջարկում ենք համագործակցության հետևյալ երկու տարբերակները, չնայած բաց ենք նաև այլ տարբեր առաջարկների համար.

  • Պաշտոնական ներկայացուցիչների համար

Դուք կարող եք ձեռք բերել մեր բրենդային ապրանքները և համապատասխան պարագաներ զգալի զեղչով, օգտվել մեր փորձից, գիտելիքներից և այլ ծառայություններից, ինչպես նաև անցնել համապատասխան անվճար դասընթաց: Այդ ամենը Ձեզ հնարավորություն կընձեռի ստեղծել Ձեր սեփական բիզնեսը առանց խոշոր սկզբնական ներդրումների և գրեթե առանց ռիսկերի, քանի որ մենք արդեն հոգ ենք տարել ամեն ինչի մասին: Եթե ցանկանում եք գրանցվել որպես պաշտոնական ներկայացուցիչ, խնդրում ենք լրացնել հետևյալ գրանցման հայտը:

  • Հեռանկարային աշխատակիցների համար

Մենք ունենք բազմաթիվ նախագծեր, առաջադրանքներ և գաղափարներ, որոնց իրականացմանը Դուք կարող եք նպաստել՝ գործարկելով Ձեր առաջնորդությունը, հմտությունները, գիտելիքները և տաղանդները վաճառքի, նոր պրոդուկտների մշակման և զարգացման, բարդ անհատական լուծումների ձևավորման, ընկերության կառավարման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման, ֆինանսների և այլ ոլորտներում: Եթե ցանկանում եք դիմել որպես պոտենցիալ աշխատակից խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:


Գրանցումները սովորաբար մշակվում են 2-3 աշխատանքային օրերի ընթացքում: Ձեր գրանցումը հաստատելուն պես, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք:

 

Միասին զարգացնե՛նք արևային էներգետիկան Հայաստանում:

[col  class=”span12″]

Մեր աշխատանքները

Միաժամանակյա խնայողություն ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համարՄիաժամանակյա խնայողություն ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար
Միաժամանակյա խնայողություն ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար

Ներկայացնում ենք «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից տեղադրված ևս մեկ արևային էլեկտրակայան, այս անգամ [read more]

Արևային էներգիա մանկապարտեզների համարԱրևային էներգիա մանկապարտեզների համար
Արևային էներգիա մանկապարտեզների համար

Արևային էներգետիկան խնայողության միջոց է ոչ միայն տնային տնտեսությունների ու գործարարների, այլև հասարակական նշանակության [read more]

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը խնայում է արևային էներգետիկայի հաշվին«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը խնայում է արևային էներգետիկայի հաշվին
«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը խնայում է արևային էներգետիկայի հաշվին

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցն այսուհետ իր էներգետիկ կարիքների ⅓-ը կհոգա անվճար՝ արևային էներգետիկայի շնորհիվ։ Հայաստանի [read more]

Արևային ջրատաքացման համակարգ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցումԱրևային ջրատաքացման համակարգ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում
Արևային ջրատաքացման համակարգ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում

Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցը այսուհետ իր կենցաղային տաք ջրի կարիքները հոգում է արևի օգնությամբ: Հյուրանոցում «Շտիգեն» ընկերության [read more]

[/col]