Call Us: +374 91 19 28 18
Ծառայում ենք Հայոց Բանակին!!! Ծառայում ենք Հայոց Բանակին!!!

Ծառայում ենք Հայոց Բանակին!!!

«Շտիգեն» ընկերության ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Հայոց Բանակի 27-ամյա տարեդարձը։ Մաղթում ենք մեր զինվորներին և հրամանատարներին ոգու տոկունություն, խիզախություն և քաջառողջություն։

 

Նկարներից մեկում «Շտիգեն» ընկերության՝ սահմանի համար մշակված արևային էլեկտրակայանն է, որը սահմանապահներին հնարավորություն է տալիս լիցքավորել էլեկտրական սարքերը այն վայրերում, որտեղ չկա էլեկտրամատակարարում։ Մյուս նկարներում ՇԱԿ1-ն է՝ Հայաստանի առաջին լիովին շարժական արևային էլեկտրակայանը։ Այն նախատեսված է էլեկտրաէներգիա մատակարարել ցանկացած օբյեկտի, այդ թվում՝ պաշտպանական, որը ինչ-ինչ պատճառներով զուրկ է էլեկտրամատակարարումից։

 

Մենք վստահ ենք, որ արևային էներգետիկան մեծ դերակատարություն ունի ոչ միայն Հայաստանի և Արցախի էներգետիկ, այլև ֆիզիկական անվտանգության բարձրացման գործում և կանենք առավելագույնը այդ ցուցանիշները բարելավելու համար։

Վերականգնվող էներգետիկան աշխարհի առաջատար աշխատաշուկաներից մեկը Վերականգնվող էներգետիկան աշխարհի առաջատար աշխատաշուկաներից մեկը

Վերականգնվող էներգետիկան աշխարհի առաջատար աշխատաշուկաներից մեկը

Վերականգնվող էներգիայի ոլորտում զբաղվածների 32%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, իսկ ընդհանուր էներգետիկայի ոլորտում նրանց տեսակարար կշիռը կազմում է 22%։ Այնուամենայնիվ, վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատող կանանց մասնակցությունը գիտությանը, տեխնոլոգիային, իժեներինգին առնչվող գործերում ավելի ցածր է, քան ադմինիստրատիվ աշխատանքներում։ Այս տեղեկատվությունը տեղ է գտել Միջազգային վերականագնվող էներգիայի գործակալության (IRENA-ի) հաշվետվությունում։

IRENA-ն  պնդում է, որ վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատատեղերի թվաքանակը կարող է ավելանալ՝ 2017 թ-ի 10,3 միլիոնից հասնելով 29մլն 2050թ․-ին։ Աշխարհում վերականգնվող էներգիայի շարունակական տարածումը հնարավորություն է ստեղծում բացել նոր աշխատատեղեր և փոխել էներգայի արտադրության և տեղաբաշխման  բոլոր ուղիները։

Վերականգնվող էներգիայի աղբյուրները  ունեն արժեքային շղթայի ձևավորման տարբեր հնարավորություններ, որոնց համար պահանջվում են նոր հմտություններ։ Ցանկալի է, որ այդ հնարավորությունները լինեն հասանելի, իսկ ստացվող օգուտները բաշխվեն հավասարաչափ։

Մենք մեր փորձով կարող ենք հավաստել այս հետազոտության ճշմարտացիությունը Հայաստանում, քանի որ հիմնադրման օրվանից մինչ օրս  «Շտիգեն» ընկերության անձնակազմը բազմակի ավելացել է։

Եթե ցանկանում եք համագործակցել մեզ հետ և Ձեր ներդրումն ունենալ Հայաստանում վերականգնվող  էներգետիկայի զարգացմանը՝ կարող եք լրացնել աշխատանքի դիմումի հայտ այստեղ։

ԱՆՎՃԱՐ Թրեյնինգ բանկիրների համար (LIVE) ԱՆՎՃԱՐ Թրեյնինգ բանկիրների համար (LIVE)

ԱՆՎՃԱՐ Թրեյնինգ բանկիրների համար (LIVE)

Ինչպե՞ս գնահատել ցանկացած բիզնեսի արևայնացման ծախսերն ու եկամուտները

Հաշվի առնելով արևային էներգետիկայի ոլորտի սրընթաց զարգացումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների աճող հետաքրքրությունը տարեկան մի քանի անգամ աճող այս շուկայում՝ ոլորտի առաջատար «Շտիգեն» ընկերությունը նախաձեռնել է կարճատև ինտենսիվ օնլայն դասընթաց բանկային աշխատակիցների համար։

Դասընթացի արդյունքում դուք

✅կտիրապետեք արևային էներգետիկայի հիմունքներին,
✅արագ կգնահատեք ցանկացած բիզնեսին, հասարակական նշանակության շինությանը կամ բնակելի տանն անհրաժեշտ արևային տեխնոլոգիայի տեսակը,
✅կկարողանաք հաշվարկել արևային կայանների տեղադրման մոտավոր ծախսերը, ակնկալվող եկամուտները, ամսական վճարումները և ներդրումների հետգնման ժամկետը

Դասընթացը նախատեսված է

🔸վարկային մասնագետների,
🔸պորտֆելի կառավարիչների,
🔸բանկային պրոդուկտ մշակողների համար

Դասընթացը կանցկացնեն

«Շտիգեն»-ի Մարկետինգի տնօրեն Անի Աղաջանյանը և հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը

Օրեր։ 29/01/2019/ և 30/01/2019
Ժամը։ 17։00-19։00
Վայրը։ Առցանց
Մասնակցությունը։ Գրանցումով, ԱՆՎՃԱՐ
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/jZ9gMnof0TQwoLJ92

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Մեր սիրելի հաճախորդներ, գործընկերներ և վերականգնվող էներգիայով հետաքրքրվողներ,

«Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության ողջ թիմի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն և սեր, Ձեր ընտանիքներին ու հարազատներին՝ խաղաղություն և արևշատություն։ Թող գալիք տարին լինի համերաշխության, հաջողությունների և նորանոր ձեռքբերումների տարի։ Թող Ձեր լուսավոր երազանքներն իրականություն դառնան։

Այս տարի ևս բարեմաղթանքներին է միանում  «Շտիգեն»-ի էներգախնայող տոնածառը՝ զարդարված մեր բրենդային գույնով ներկված շիկացման լամպերով:

Նա էլ իր կողմից մաղթում է, որ 2019թ․-ին մեծանան Ձեր խնայողությունները՝ արևային և էներգախնայող համակարգերի շնորհիվ։

Մեկնարկում է  արևային հեղափոխության ու արևային տեխնոլոգիաների տարին։  

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ինչի՞ց կարող է վնասվել արևային ջրատաքացուցչի վակուումային խողովակը Ինչի՞ց կարող է վնասվել արևային ջրատաքացուցչի վակուումային խողովակը

Ինչի՞ց կարող է վնասվել արևային ջրատաքացուցչի վակուումային խողովակը

Գաղտնիք չէ, որ նորագույն տեխնոլոգիաների գործունեության ժամկետը հավերժ չէ։ Ձեզ  ենք ներկայացնում արևային ջրատաքացուցչի վակուումային խողովակի հնարավոր անսարքությունների պատճառները։   

(Նկարում պատկերված է սարքին վիճակում վակուումային խողովակ)

Թերմոսիֆոն տեսակի արևային պարզ ոչ ճնշումային ջրատաքացուցչի կոլբան(վակուումային խողովակը)  կարող է կոտրվել հետևյալ դեպքերում․

ա․Ցերեկվա ժամին շիկացած կոլբայի մեջ սառը ջուր լցնելիս։

բ․ Հարվածից

*կոլբաները դիմանում են մինչև 3սմ տրամագծով կարկուտի ուղիղ հարվածին

(Նկարում պատկերված է կոտրված վակուումային խողովակ)

 

Մնացած  դեպքերում, երբ կա արտադրական (заводской) խոտան, խողովակը չի կոտրվում, այլ փչանում է: Այն արտահայտվում է գույնի փոփոխությամբ՝ ամբողջությամբ սևանալով, ինչը կարելի է հայտաբերել տեղադրումից մեկ-երկու օր հետո:

(Նկարում պատկերված է արտադրական խոտանից փչացած վակուումային կոլբա)

Շտիգենը տրամադրում է 5 տարվա երաշխիք, որը գործում է արտադրական և տեղադրման հետևանքով ծագող խնդիրների դեպքում և  չի գործում ֆորսմաժորային դեպքերում, այն է

1․ բնական աղետներ, ինչպես օրինակ՝ կայծակ, փոթորիկ, երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ

2․էլեկտրական  հոսանքի կտրուկ տատանումներ

3․այլ նմանատիպ դեպքեր

Անսարքություններ առաջանալու դեպքում խնդրում ենք գրեք մեզ կամ զանգահարեք «Շտիգեն»-ի սպասարկման բաժին+374 95 30 20 97  հեռախոսահամարով։

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արևային քարտեզը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արևային քարտեզը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արևային քարտեզը

Միջազգային հեղինակություն վայելող Համաշխարհային արևային քարտեզից առանձնացրել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արևային քարտեզները։

Քարտեզում գույներով նշված է, թե 1կՎտ դրվածքային հզորությամբ կայանը  տարեկան կտրվածքներով որքան էլեկտրաէներգիա է արտադրում։ Ընդ որում, հաշվարկները արվել են հաշվի առնելով բոլոր այն գործոնները, որոնք կարող են ազդել ֆոտովոլտային վահանակի արտադրողականության վրա։ Ըստ արևային քարտեզի Երևանում կարտադրվի  տարեկան միջինում 1580 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, Ստեփանակերտում՝ 1320 կՎտ*ժ, Երասխում՝ 1600կՎտ*ժ։

Օրինակ՝ եթե դուք ապրում եք Երասխում, որտեղ 1կՎտ դրվածքային հզորությամբ կայանը արտադրում է  տարեկան միջինում 1600 կՎտ*ժամ էլեկտրաէներգիա, ապա տեղադրելով 2կՎտ դրվածքային հզորությամբ կայան, տարեկան Դուք կունենաք 3200 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, ինչը դրամական արտահայտությամբ մոտավորապես 136000 դրամ է:

Իսկ թե ինչով է տարբերվում էլեկտրաէներգիայի հզորությունը  դրվածքային հզորությունից կարդացեք այստեղ։

Ձեզ անհրաժեշտ օպտիմալ արևային համակարգի հզորությունը հաշվարկեք մեր արևային հաշվիչով։  

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արևային քարտեզ: