Call Us: +374 91 19 28 18
Shtigen-ի արևային վահանակների մատակարարը՝ Toyota-ի ռազմավարական գործընկեր

Shtigen-ի արևային վահանակների մատակարարը՝ Toyota-ի ռազմավարական գործընկեր

Աշխարհի լավագույն արևային վահանակներ արտադրող ընկերություններից մեկը՝ Sunpower-ը, որի էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերությունն է, հանդիսանում է Toyota-ի արևային գործընկերը։

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ Toyota-ն իր հաստատություններում տեղադրել է մեր գործընկեր Sunpower ընկերության արևային էլեկտրակայաններ՝ գումարային 16ՄՎտ հզորությամբ։

Toyota-ի համար ռազմավարական նշանակություն ունի շրջակա միջավայրի պահպանությունը։ Նրա տեսլականն է արևային էներգիայի միջոցով ածխածնի երկօքսիդի արտանետումները դարձնել զրոյական։ Այդ նպատակով ավտոարտադրող ընկերությանը անհրաժեշտ էր արևային էներգիայի ոլորտի վստահելի մատակարար։ Երկար փնտրտուքից հետո ընտրությունը կանգ առավ ավելի քան 30 տարի շուկայում գործող, արևային վահանակներ արտադրող Sunpower-ի վրա։

Երկու ընկերությունների բարեկամության հիմքը դրվել է դեռևս 2002 թվականին՝ 536կՎտ դրվածքային հզորությամբ կայանի տեղադրմամբ։

  • Sunpower-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սիլիկոնային հովտում,
  • Հիմնադրվել է 1985 թվականին,
  • Ընկերության վահանակների միջոցով արտադրված էլեկտրաէներգիան ավելին է, քան 18,000,000 ՄՎտ ժամում,
  • Արտադրում է աշխարհի ամենաարդյունավետ ֆոտովոլտային վահանակները՝ SunPower® Maxeon® բջջի տեխնոլոգիայով,
  • Ունի արևային տեխնոլոգիային վերաբերող ավելի քան 750  արտոնագիր։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*