Call Us: +374 91 19 28 18
Արևային ֆոտովոլտային էլեկտրականությունը աշխարհում

Արևային ֆոտովոլտային էլեկտրականությունը աշխարհում

Արևային ֆոտովոլտային (ՖՎ) համակարգերը արևային էներգիան փոխակերպում են էլեկտրաէներգիայի: Համակարգերը կարող են լինել շատ փոքր, ինչպես օրինակ մեկ լամպ կամ հեռախոս լիցքավորելու համար Off-Grid ( ցանցից անջատ ) կայաններ, այնպես էլ գերհզոր արտադրական կամ բիզնես նշանակության էլեկտրակայաններ:

Ամբողջ աշխարհում 2016թ-ին արևային ՖՎ-ի գումարային հզորությունը կազմել է գրեթե 300ԳՎ և արտադրվել է 310 ՏՎատտ ժամ, ինչը 26%-ով ավելին է քան 2015թ-ին  և ներկայումս կազմում է գլոբալ էներգիայի արտադրության ավելի քան 1%-ը:

Արտադրական նշանակության նախագծերը կազմում են ընդհանուր տեղադրված ՖՎ-ների  55%-ը, մնացած մասը բաշխված են տնային տնտեսությունների և բիզնեսի համար կառուցված արևային էլեկտրակայնների միջև:

2017թ.-ի վերջի դրությամբ մեկ տարվա ընթացքում  տեղադրված արևային ՖՎ կայանների հզորությունը (99,1ԳՎ) մոտավորապես կազմել է այնքան, որքան տեղադրվել է ընդհանուր առմամբ մինչև 2012 թ.-ը (100,9 ԳՎ):

Եթե այսպես շարունակվի, ըստ մի շարք վերլուծությունների՝ աշխարհում արևային ՖՎ կայանների գումարային հզորությունը 2022թ-ի վերջի դրությամբ  կարող է հասնել 1270,5 ԳՎ։

Ընդհանուր առմամբ, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում նկատելի է  արևային ֆոտովոլտային էլեկտրականության հզորության աճի միտում:

Աղբյուրը՝Renewables 2017  Միջազգային էներգետիկ գործակալություն

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*