Call Us: +374 91 19 28 18
Արևային էներգիան կարող  է փրկել մեղուներին ?!

Արևային էներգիան կարող է փրկել մեղուներին ?!

Բնապահպանները մտահոգված են փոշոտում իրականացնող մեղուների և այլ միջատների թվաքանակի նվազման խնդրով։ Միջատների պոպուլյացիան վերականգնելու համար նրանք հետազոտում են արևային էներգիայի ստացման աղբյուր հանդիսացող արևային վահանակները, որոնք չեն վնասում միջատներին և կարող են դառնալ  յուրօրինակ ապաստարան նրանց համար։

Գիտնականների նպատակն է պահպանել և այնուհետև մեծացնել համաշխարհային գյուղատնտեսության մեջ մեծ դեր ունեցող փոշոտում իրականացնող միջատների պոպուլյացիան։ Նրանց անհետացումը կարող է գլոբալ հիմնախնդիրների պատճառ դառնալ, քանի որ միջատները փոշոտում են ամբողջ աշխարհում  պիտանելի մշակաբույսերի մոտավորապես 75%-ը։

Մարդածին և բնածին աղետները, շրջակա միջավայրի աղտոտումը անդառնալի վնաս են հասցրել և հասցնում բնությանը։ Օրեցօր այդ վնասի չափն ավելանում է։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ մեղուները և այլ փոշոտում իրականացնող միջատները այլևս չեն կարող գոյատևել իրենց համար նախատեսված բնակեցման տարածքում, որի արդյունքում էլ նրանց թվաքանակը  նշանակալիորեն նվազել է։ Գիտնականների համար գերխնդիր է դարձել մեղուների բնակության համար բարենպաստ պայմաններ ստեղծելը։

Ուսումնասիրելով հազարավոր տարածքներ, որտեղ տեղադրված են եղել արևային վահանակներ, մասնագետները բացահայտել են, որ արևային վահանակների շրջակայքը կարող է դառնալ կատարյալ վայր այն մշակաբույսերի համար, որոնք գրավում են փոշոտողներին։

Այսպիսով՝ արևային էներգիան հնարավորություն կտա վերականգնելու միջատների բնակության տարածքի էկոհամակարգը։

Կարելի է եզրակացնել, որ արևային էներգիայի կիրառումը գյուղատնտեսությանը՝ հողօգտագործման տեսանկյունից ոչ թե վնասակար է, այլ շատ ավելի օգտակար։

Հաշվի առնելով այն փաստը, որ մեղուների համար առավել նպաստավոր է գոյոտևել   արևային վահանակների շրջակայքում, մեղվաբուծները, իրենց տնտեսություններում տեղադրելով արևային վահանակներ, կշահեն կրկնակի։ Արևային համակարգերի օգտագործումը գյուղատնտեսությունում հնարավորություն կտա պահպանել ջրային ռեսուրսների պաշարները   և կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները։

Նշենք, որ այս հետազոտությունը աշխարհում առաջիններից է, որը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է  արևային վահանակների կիրառումը գյուղատնտեսությունում։

Արևային էլեկտրակայանի՝ Ձեր տնտեսությանը անհրաժեշտ հզորությունը հաշվարկելու համար օգտվեք «Շտիգեն»-ի անվճար հաշվիչից։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*