«Շտիգեն Քիդս» խորագրով կրթական ծրագիրը, որի մեկնարկը տրվել է հուլիսի 6-ին Լոռու մարզի «Սմարթ» կրթական կենտրոնում՝ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացով, արդեն հասանելի է առցանց տարբերակով՝ լիովին անվճար: «Շտիգեն Քիդս» ծրագիրը բաղկացած է 6 դինամիկ ու ինտերակտիվ օնլայն դասընթացներից ևգիտելիքները ստուգող թեստից։

Կուրսը նախատեսված է գերազանցապես 12-99 տարեկան «երեխաների» համար, ովքեր հետաքրքրված են էներգախնայող լուծումներով և վերականգնվող էներգետիկայի աղբյուրներով։ Դասընթացի որոշ՝ ինտերակտիվ հատվածներ, կարող են դիտել նաև ավելի փոքր տարիքի դպրոցականները: Դասընթացը ոչ միայն վերաբերում է արևային էներգիային, այլև վերականգնվող էներգիայի մյուս հատվածներին: Ընդ որում, շեշտը դրվել է Հայաստանում ապագա ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա։