Call Us: +374 91 19 28 18
Մեկնարկել է «Շտիգեն Քիդս»  կրթական ծրագիրը

Մեկնարկել է «Շտիգեն Քիդս» կրթական ծրագիրը

«Շտիգեն» ընկերությունը սկսել է «Շտիգեն Քիդս» խորագրով  կրթական ծրագիր, որի մեկնարկը տրվել է հուլիսի 6-ին Լոռու մարզի «Սմարթ» կրթական կենտրոնում՝ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացով:

«Շտիգեն Քիդս» ծրագիրը  բաղկացած է 6 դինամիկ ու ինտերակտիվ օնլայն դասընթացներից և գործնական հատվածից։

Հուլիսի 6-ին մեկնարկած  դասընթացներին մասնակցում էին  մոտ 140 երեխա: Դասընթացը տեսաձայնագրվել է, որի հիմքի վրա ստեղծվելու է «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ»  կուրսի առցանց տարբերակը՝ Հայատանի, Արցախի հեռավոր համայնքների, ինչպես նաև Սփյուռքում ապրող 12-16 տարեկան  երեխաների համար:

Դասընթացը ոչ միայն վերաբերում է արևային էներգիային, այլև վերականգնվող էներգիայի մյուս հատվածներին: Ընդ որում, շեշտը դրել ենք Հայաստանում ապագա ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա։

«Շտիգեն Քիդս» կրթական ծրագիրը, բացի վերականգնվող էներգետիկայի դասընթացից, ունի գործնական հատված: Մրցութային կարգով ձևավորվելու են  խմբակներ, որում ընդգրկված երեխաները հնարավորություն կունենան պատրաստել արևային ֆոտովոլտային վահանակներ և ինքնաշեն ջրատաքացուցիչներ:

Երեխաների աշխատանքները կգնահատվեն և կներկայացվեն «ԴիջիԹեք» ցուցահանդեսում: Կտրվեն խրախուսական մրցանակներ:

Առաջիկայում նախատեսվում է դասընթացներ անցկացնել այլ մարզերում:

Քանի որ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացը մշակվել է նպատակ ունենալով կրթական գործընթացը դարձնել առավելագույնը հետաքրքիր ու գրավիչ, դրա որոշ հատվածներ կարող են դիտել նաև ավելի փոքր տարիքի դպրոցականները, ինչպես նաև հետաքրքրասեր մեծահասակները։ Այն հասանելի կլինի առցանց ավելի ուշ։

 

 

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*