Call Us: +374 91 19 28 18
Մշակվում են ինքնամաքրվող արևային վահանակներ

Մշակվում են ինքնամաքրվող արևային վահանակներ

Հնդկաստանի հետազոտական կենտրոններից մեկում մշակվել են արևային վահանակներ, որոնք կարող են ինքնամաքրվել։ Կիրառվել են նանոտեխնոլոգիաներ այդ վահանակները հատուկ անջրաթափանց նյութով  ծածկելու նպատակով։

Արևային վահանակների արտադրության մեջ օգտագործվող այս նանոմասնիկները թույլ չեն տալիս նաև, որ փոշու հատիկները ծածկեն այն։ Ինչպես հայտնի է, փոշեհատիկներով ծածկվելու դեպքում արևային վահանակների արդյունավետությունը, թեև քիչ, սակայն նվազում է։ Արևային վահանակների նոր տեսակը կվերացնի ձեռքով մաքրելու անհրաժեշտությունը։ Այն այժմ արդեն  փորձարկման փուլում է։

Գերջրակայուն  ծածկույթով ծածկված արևային վահանակների մակերևույթը մնում է մաքուր։ Ինքնամաքրման հատկությունով այն նման է ջրաշուշանի (lotus) տերևին․ ջրի կաթիլները, հպվելով վահանակի մակերևույթին, սահում են ներքև։

Գիտնականները նշում են, որ ինքնամաքրվող վահանակները ունենալու են մի շարք այլ առավելություններ, ինչպես օրինակ ջրակայունություն և ջերմակայունություն։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*